Նիկոլը համարում է, թե ինքն է իշխանություն, սա բռնապետության ամենավառ ապացույցն է. Արսեն Բաբայան
Փաստաբան Արսեն Բաբայանը գրում է.
«Նիկոլ Փաշինյանն ԱԺ ամբիոնից բառացի հայտարարել է՝ «Եթե եկեղեցու հարաբերությունները կառավարության հետ լավ չեն, ուրեմն եկեղեցու հարաբերությունները լավ չեն Աստծո հետ»:
Որպես այս անհեթեթության հիմք՝ Նիկոլը մեջբերել է Պողոս առաքյլաից հետևյալ տողերը՝ «Չկա իշխանություն, որ Սստծուց չլինի, ով հակառակվում է իշխանությանը, Աստծուն է հակառակվում»:
Փաստորեն Նիկոլի գիտելիքներն անգամ չեն բավարարում հասկանալու, թե որն է իշխանությունը և որը՝ կառավարությունը: Նիկոլի կողմից Սահմանադրության ամենաչարաշահված հոդված 2-ը սահմանում է, որ իշխանությունը պատկանում է ժողովրդին, իսկ 4-րդ հոդվածը սահմանում է պետական իշխանության բաժանման և հավասարակշռման կանոնը, որի համաձայն կառավարությունը (իշխանության գործադիր ճյուղը) ժողովրդի իշխանության միայն մեկ ճյուղն է:
Վեհափառը իշխանության մասին ոչինչ չի ասել, այլ՝ իշխանության գործադիր ճյուղի ղեկավարի հրաժարականի իր հորդորից է միայն խոսել:
Հետևություն. Նիկոլը համարում է, թե ինքն է իշխանությունը: Սա բռնապետության ամենավառ ապացույցն է, որ երբևէ հնարավոր էր հրապարակայնորեն խոստովանել:
Եթե կլինեն մարդիկ, որ կկարծեն, թե ժողովուրդն ընտրելով Նիկոլին նրան է տվել իշխանությունը, ապա դա անհեթեթ մեկնաբանություն կլինի: Ժողովուրդը չի կարող իշխանությունը տալ կամ փոխանցել որևէ մեկին կամ որևէ քաղաքական միավորի: Ժողովուրդն ընտրությունների արդյունքներով ընտրում է այն խումբը կամ մարդուն, որը պետք է ծառայի ժողովրդի իշխանությանը և հենց ժողովրդին:
Ավելի պարզ՝ գործարարն ընտրելով կամ նշանակելով իր բիզնեսի կառավարիչ՝ իր սեփականությունը չի փոխանցում այդ կառավարչին, այլ՝ վարձում է նրան, որպեսզի վերջինս ծառայի բիզնեսին և պաշտպանի այդ սեփականութունը»։
Հարակից հրապարակումներ`
- Տեր Զարեհ Աշուրյանը՝ «սաղմոսերգու և պողոսագետ վարչապետի» հայտարարությունների մասին
- Նիկոլ Փաշինյանը Սուրբ Գիրքն ընկալում է աղանդավորական մեկնություններով. Տիգրան քահանա Բադիրյան
- Ասողիկ աբեղա Կարապետյան. Վե՛րջ տվեք մանկամտությանը, վե՛րջ տվեք խլությանն ու այս համատարած վատությանը
- Տեր Վահրամը հիշեցնում է. «Այսպես ուրեմն՝ ով կարծում է, թե կանգնած է հաստատ, թող զգույշ լինի, գուցե թե ընկնի»
- Թուրքի և ադրբեջանցու նկատմամբ սեր քարոզող իշխանավորները թքում են սեփական քաղաքացիների վրա բառիս բուն ու փոխաբերական իմաստով. Տեր Վրթանես
Լրահոս
Տեսանյութեր
Մեր հետ քննարկում չի եղել, հարկերը բարձրացրել են. Ոսկու շուկայի աշխատակիցները կառավարության մոտ են