Գյումրու Յոթ Վերք եկեղեցում տեղի է ունեցել Հայաստանի ազգային ակադեմիական երգչախմբի հոգևոր համերգը
Գյումրու Սուրբ Աստվածածին (Յոթ Վերք) եկեղեցում տեղի է ունեցել Հայաստանի ազգային ակադեմիական երգչախմբի հոգևոր համերգը՝ խմբավարությամբ գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Հովհաննես Չեքիջյանի․ մենակատար՝ Թերեզա Ոսկանյան (երգեհոն)։
Մաեստրո Չեքիջյանը համերգային ծրագրով Գյումրիում եղել էր նաև նախորդ տարի և խոստացել կրկին վերադառնալ և ահա, ապրիլի 21-ին, նա նորից Գյումրիում էր։
Գյումրու համայնքապետարանի հաղորդմամբ, նմանօրինակ համերգների կազմակերպման համար անհրաժեշտ է, որ տարածքում լինի երգեհոն։ Գյումրիում կա ընդամենը երկուսը, որից մեկը՝ Յոթ Վերք եկեղեցում։ Համերգի կազմակերպման գործում իր մեծ դերակատարությունն ունեցել է Շիրակի թեմը՝ ի դեմս թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի։ Համերգային ծրագիրը վայելում էր նաև Գյումրու համայնքապետարանի աջակցությունը։