Դոկտոր Սոլոմոն Դեյվիդ. Չնայած կրթության իրավունքի իրացման ձեռքբերումներին՝ աշխարհը բևեռացված է
ԵՊՀ մանկավարժության և կրթության զարգացման կենտրոնի պրոֆեսորադասախոսական անձնակազմին և ուսանողներին ապրելի 21-ին հյուրընկալել էր Արաբական Միացյալ Էմիրություններից (ԱՄԷ) Հայաստան ժամանած Դուբայի Բրիտանական համալսարանի դոկտոր Սոլոմոն Դեյվիդը։
ԵՊՀ մանկավարժության և կրթության զարգացման կենտրոնի տնօրեն պրոֆ․ Նազիկ Հասությունյանն իր ողջույնի խոսքում նշել է, որ շատ արժեքավոր են նման հանդիպումները և հանդիսանում են համագործակցության նոր նախաձեռնությունների հնարավորություն։
Դոկտոր Սոլոմոն Դեյվիդը հանդես է եկել հետաքրքիր դասախոսությամբ՝ «Կրթական քաղաքականությունը բևեռացված աշխարհում» թեմայով։ Դասախոսության հայերեն թարգմանությունն ապահովել է ԵՊՀ Եվրոպական լեզուների և հաղորդակցման ֆակուլտետի Թարգմանության տեսության և պրակտիկայի ամբիոնի դասախոս, բ․գ․թ թեկնածու, ասիստենտ Իշխան Դադյանը։
Բրիտանական համալսարանի դոկտորը Կենտրոնի ուսանողներին և պրոֆեսորադասախոսական անձնակազմին ներկայացրել է գլոբալ աշխարհում կրթական քաղաքականության դրվածքը, փոփոխությունների միտումներն ու ռազմավարական արդի վեկտորները։
Դոկտոր Սոլոմոն Դեյվիդը հավելել է՝ չնայած կրթության իրավունքի իրացման գործընթացում արձանագրված հսկայական ձեռքբերումներին, այնուամենայնիվ, աշխարհը բևեռացված է, և կրթական քաղաքականության տարբեր մոդելներ են գործում՝ ոչ համաչափ դարձնելով կրթական քաղաքականության դրվածքն ամբողջ աշխարհում։
Կրթական շահեկան մոդելների առավելությունների հիման վրա են ձևավորվում առավել կատարելագործվածները, որոնք համապատասխանեցվում են ժամանակի պահանջներին։ Ավարտին բուռն քննարկում է ծավալվել բանախոսի և լսարանի միջև, դասախոսներն ու ուսանողները բանախոսին ուղղել են իրենց հետաքրքրող հարցերը կրթական ռազմավարությունների պլանավորման գործընթացի, կրթական քաղաքականության իրականացման մեխանիզմների, թույլ և ուժեղ կողմերի, հնարավորությունների ու ռիսկերի մասին։
Դասախոսությանը ներկա էին նաև ԵՊՀ Եվրոպական լեզուների և հաղորդակցման ֆակուլտետի Թարգմանության տեսության և պրակտիկայի ամբիոնի վարիչ բ․գ․ թ․ դոցենտ Ռուզաննա Ղազարյանը, ինչպես նաև այդ ֆակուլտետի ուսանողներ։
Ավարտին մանկավարժության և կրթության զարգացման կենտրոնի տնօրեն պրոֆ․ Ն․ Հարությունյանը հուշանվեր ընծայել բանախոս հյուրին և հույս հայտնել հետագա համագործակցության, ինչին սիրով է արձագանքել Սոլոմոն Դեյվիդը։
Հարակից հրապարակումներ`
- ԵՊՀ Մանկավարժության և կրթության զարգացման կենտրոնն ու Երեխաների զարգացման միջազգային կենտրոնը կհամագործակցեն
- Նազիկ Հարությունյան. Ես այսօր պաշտոնապես ու հանգիստ կարող եմ ասել, որ ECER 2022 համաժողովը կայացավ
- Մտքի և հոգու պատասխանատուները. ԵՊՀ Մանկավարժության ամբիոնը 100 տարեկան է
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին