ԱՄՆ-ը փորձում է ահաբեկչական պետություն ստեղծել թուրքիայի կողքին. Սոյլու
Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն ԱՄՆ-ին մեղադրել է Թուրքիայի կողքին «ահաբեկչական պետություն» ստեղծելու փորձի մեջ։ Լուրը հայտնում է «ՌԻԱ նովոստի»-ն:
«Գեզիի դեպքերից հետո (Ստամբուլում բողոքի ցույց, որը վերածվեց անկարգությունների 2013-ին - խմբ.), Թուրքիան բախվեց մի շարք իրադարձությունների, որոնք հանգեցրին ներդրումների կրճատմանը: Դրան գումարվեց համաճարակը: Մենք կանգնեցինք աշխարհի ամենամեծ միգրացիոն հոսքի առաջ:
Ամերիկան ցանկանում է մեր կողքին ահաբեկչական պետություն ստեղծել։ Մենք նախազգուշական միջոցներ ենք ձեռնարկում։ Մենք դրա դեմ չորս խոշոր գործողություններ ենք իրականացրել»,-ասել է Սոյլուն CNN Turk-ին տված հարցազրույցում։
Սոյլուի խոսքով՝ «այդ ռիսկը (ահաբեկչական պետություն ստեղծելու) չի վերանա, քանի դեռ ԱՄՆ գործոնը չի վերացվել։
«Այս ռիսկը չի վերանա առանց Ամերիկայի։ Ի՞նչ են արել նրանք (ԱՄՆ) Աֆղանստանում։ Եթե ես ամերիկացի լինեի, ինձ կտխրեցնի այս իրավիճակը։ Մարդիկ կախված էին ինքնաթիռների անիվներից։ Իրաքի և Սիրիայի համար վերականգնվելը հեշտ չէ: Կան հաստատուն ծախսեր: Ամերիկան երկար ժամանակ փորձում է ահաբեկչական պետություն ստեղծել: Թուրքիան կռվում է ավելի քան 40 տարի»,-հայտարարել է Սոյլուն։
Հարակից հրապարակումներ`
- Տարերքի նոր հարված Թուրքիայում
- Իրաքը Թուրքիայից պահանջել է ներողություն խնդրել Սուլեյմանիայի օդանավակայանը հրթիռակոծելու համար
- Թուրքիան մինչև հուլիսի 3-ը փակում է օդային հաղորդակցությունը Իրաքի Սուլեյմանիա քաղաքի հետ
- Փաշինյանը հանդիպել է Իրաքյան Քուրդիստանի նախագահին
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները