«Ժողովուրդ». «Այդ ձայնագրությունն արվել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հետ հանդիպման ժամանակ»
«Ժողովուրդ» թերթը գրում է.
«Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ապրիլի 18-ին Ազգային ժողովում անդրադարձել էր մոտ երկու տարվա վաղեմության մի միջադեպի, երբ 2021 թ. արտահերթ խորհրդարանական ընտրությունների նախընտրական շրջանում իր մասնակցությամբ ձայնագրություն էր հրապարակել Սերժ Սարգսյանը: Նա մեղադրել էր «Իմ քայլը» խմբակցության նախկին պատգամավորի՝ այս ձայնագրությունը հրապարակելու համար, սակայն անուն չէր նշել:
«Հիշում եք՝ ընտրություններից առաջ Սերժ Սարգսյանն իմ մասնակցությամբ ձայնագրություն հրապարակեց: Ի միջի այլոց, ոչ ոք չանդրադարձավ, թե ով է ձայնագրել դա և ինչպես: Կարո՞ղ է այդ մարդը նախկինում մեր խմբակցության անդամ է եղել, հիմա էլ՝ ուրիշ խմբակցության»: Արդեն դրանից հետո Նիկոլ Փաշինյանի ընտանիքին պատկանող «Հայկական ժամանակ» թերթում մի հոդված է հրապարակվում, որտեղ տրվում է «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանի անունը:
Երեկ արդեն Ազգային ժողովում «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը ելույթ ունեցավ և բացահայտեց, թե երբ է արվել այդ ձայնագրությունը՝ վերջ դնելով բոլոր խոսակցություններին: «Ինչպես ասել էր Արմեն Աշոտյանը, այդ ձայնագրությունն արվել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հետ հանդիպման ժամանակ»»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում։
Հարակից հրապարակումներ`
- «Հրապարակ». Բոլորը պարտավոր են ամենուր լծվել քարոզարշավին և ամեն ինչ անել հաղթանակի համար
- «Փաստ». Փաշինյանն ամեն կերպ փորձում է Արցախում ուժերի բալանսավորում ապահովել
- «Ժողովուրդ». Գործընթացից անցել է 5 ամիս, սակայն մինչ օրս հանձնաժողովը կոռուպցիայի բացահայտման գործում դեռևս զբաղված է թղթաբանությամբ
- «Հրապարակ». Ռուբեն Վարդանյանը վերջին շրջանում հանդիպումների շարք է սկսել քաղաքական-հասարակական ուժերի ներկայացուցիչների հետ
- «Փաստ». Ալիյանի ցուցմունքներում մեծածավալ հակասություններ կան
- «Ժողովուրդ». Բոլորը սպասում են Նիկոլ Փաշինյանի հրահանգին՝ ստորագրել, թե մերժել Աղազարյանին
- «Հրապարակ». ՔՊ-ական պատգամավորների հետ հարցուփորձից պարզ դարձավ, որ նրանք արդեն մոռացել են, որ Քաղաքացու տոն կա
- «Փաստ». Նետած բումերանգներն անպայման հետ են գալիս. ԱԺ-ում կատարվածը ամենասովորական քպիզմ էր՝ վախի ու նյարդայնության ընդգծված երանգներով
- «Ժողովուրդ». Միքայել Արզումանյանի գործը քննելու է նախկին դատախազ դատավորը
- «Հրապարակ». Քաղաքական դաշտը պատրաստվում է Երևանի ընտրություններին