Իտալիայի ՊՆ. Ուկրաինայում հակամարտությունը կարող է լուծվել միայն բանակցությունների միջոցով
Իտալիայի պաշտպանության նախարար Գիդո Կրոզետտոն կարծիք է հայտնել, որ Ուկրաինայում հակամարտությունը կարող է լուծվել միայն կողմերի միջև ուղիղ բանակցությունների միջոցով։ Այս մասին նա ասել է La Stampa թերթին տված հարցազրույցում, որին անդրադարձել է «Գազետա ռու»-ն։
Նախարարն ուկրաինական հակամարտության համատեքստում առանձնացրել է Իտալիայի քաղաքականության երկու ուղղություն: Երկիրը մի կողմից «երաշխավորում է Ուկրաինայի ինքնապաշտպանության իրավունքը» և միաժամանակ փորձեր է անում խաղաղ ճանապարհով լուծել ճգնաժամը։
Ըստ Կրոսետտոյի՝ միակ բանը, որ կարող է փորձել անել Իտալիան, «ոչ թե պատերազմն ավարտելն է, այլ բախումը դադարեցնելը և փորձել նույն սեղանի շուրջ նստեցնել երկու զրուցակիցների, ովքեր միմյանց հետ չեն խոսում»։
Իտալիայի պաշտպանության գերատեսչության ղեկավարը նաև կարծիք է հայտնել, որ ՄԱԿ-ը կորցրել է «հակամարտությունները մարելու» ունակությունը, իսկ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն արգելափակված է այնպիսի մշտական անդամների կողմից, ինչպիսին ԱՄՆ-ն է։
Հարակից հրապարակումներ`
- Թրամփը խոստացել է դադարեցնել հակամարտությունն Ուկրաինայում ընտրություններում հաղթելուց հետո
- ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ստոլտենբերգը կանխատեսել է Ուկրաինայի զինված ուժերի առաջիկա հակահարձակման հաջողությունը
- Ուկրաինան Թուրքիայից պահանջել է կալանել Ղրիմում հացահատիկով բեռնված նավը
- Իտալիան պատրաստվում է բարձրացնել վանդալիզմի համար տուգանքների չափը
- Իտալիայի նախկին վարչապետ Բեռլուսկոնին կրկին տեղափոխվել է վերակենդանացման բաժանմունք
- Իտալիայում առաջարկել են 5-ից 100 հազար եվրոյով տուգանել պաշտոնական տեքստերում օտար բառեր օգտագործելու համար
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան