Կարմիր հրապարակը սկսել են նախապատրաստվել Հաղթանակի օրվան
Կարմիր հրապարակը սկսել են նախապատրաստել մայիսի 9-ին՝ Հաղթանակի օրվան։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ նովոստի»-ն։
Գործակալության թղթակցի փոխանցմամբ՝ շինարարները ներկա պահին հանդիսատեսի համար տրիբունաներ են հավաքում Լենինի դամբարանի երկու կողմերում, որը դեռ պաստառապատված չէ, իսկ հրապարակի երկայնքով դեկորատիվ կառույցներ են հայտնվել։
Ավելի վաղ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնել էր, որ Կարմիր հրապարակում շքերթը, որը նվիրված է Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի տարեդարձին, պատրաստվում և ծրագրվում է անցկացնել։
Հարակից հրապարակումներ`
- Մոսկվայում բանակցում են՝ Հայաստանից Ռուսաստան կաթնամթերքի մատակարարման վերականգնման շուրջ
- ՌԴ ԱԳՆ-ն ներկայացրել է Մոսկվայում Միրզոյան-Լավրով հանդիպման օրակարգը
- Կարմիր հրապարակում անցկացվում է Հաղթանակի օրվա շքերթի գլխավոր փորձը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան