Հնդկաստանում ռելսերի վրա կարիքները հոգող տղամարդուն սպանել է վերևից ընկած կովը, որին այդ պահին հարվածել էր արագընթաց գնացքը
Հնդկաստանի Ալվար քաղաքում կովը ջարդուփշուր է արել տեղի 82-ամյա բնակչին, երբ վերջինս երկաթուղու գծերի վրա կարիքներն որ հոգում: Կենդանուն էլ հարվածել էր գնացքը: «Գազետա ռու»-ի փոխանցմամբ, այդ մասին հայտնում է Daily Star-ը։
Պարբերականի տվյալներով՝ տղամարդը նախկինում երկաթուղում աշխատել է որպես էլեկտրիկ, սակայն հետո անցել է թոշակի։ Մահվան օրը նա «թեթևացել էր» ռելսերի վրա։ Այդ պահին նրանից 30 մետր հեռավորության վրա ճանապարհը հատել է կովը։ Մումբայ-Գուջարատ երթուղում կենդանուն հարվածել է արագընթաց գնացքը։ Հարվածից կովը թռել է տեղի բնակչի կողմն ու ընկել նրա վրա։ Ստացած վնասվածքներից տղամարդը տեղում մահացել էր։
Նշվում է, որ տարածաշրջանում հաճախ են տեղի ունենում գնացքների բախումներ ընտանի կենդանիների հետ։
Հարակից հրապարակումներ`
- Երևանում կայացել են քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի, Իրանի և Հնդկաստանի ԱԳ նախարարությունների միջև
- Հնդկաստանը գերազանցեց Չինաստանին՝ դառնալով ամենամեծ բնակչություն ունեցող երկիրը
- ՄԱԿ. Հնդկաստանի բնակչությունը 2023 թ-ի կեսերին կգերազանցի Չինաստանի բնակչությանը
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները