«Հրապարակ». ՔՊ-ական պատգամավորների հետ հարցուփորձից պարզ դարձավ, որ նրանք արդեն մոռացել են, որ Քաղաքացու տոն կա
«Հրապարակ» թերթը գրում է.
«2019-ին Նիկոլ Փաշինյանի կառավարության թեթև ձեռքով «Տոների և հիշատակի օրերի մասին» օրենքում կատարվեց փոփոխություն, համաձայն որի՝ ապրիլի վերջին շաբաթ օրը նշվում է որպես Քաղաքացու օր: Այսօր փաստ է, որ մինչ օրս գործող իշխանություններն ընդամենը մեկ անգամ են նշել այդ արհեստածին տոնը՝ 2019-ին, երբ Երևանի փողոցներում տոնական միջոցառումներ էին կազմակերպվել, անգամ Մաշտոցի պողոտայում խորոված էին անում, որին մասնակցում էին երկրի բարձրաստիճան պաշտոնյաները՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ: 2020-ին տոնը չնշվեց կորոնավիրուսի պատճառով: 2021-ին՝ պատերազմի պատճառով։ Կնշվի՞ արդյոք այս տարի հպարտ քաղաքացու տոնը։
Մենք մի քանի օր է՝ փորձում ենք կառավարությունից ստանալ այս հարցի պատասխանը, չի հաջողվում։ Սակայն ՔՊ-ական պատգամավորներից ոմանց հետ հարցուփորձից պարզ դարձավ, որ նրանք արդեն մոռացել են, որ նման տոն կա, ուստի խոստովանեցին, որ գաղափար չունեն՝ այս տարի ինչ-որ ձևով այն կնշվի՞, թե՞ ոչ»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում։
Հարակից հրապարակումներ`
- «Փաստ». Նետած բումերանգներն անպայման հետ են գալիս. ԱԺ-ում կատարվածը ամենասովորական քպիզմ էր՝ վախի ու նյարդայնության ընդգծված երանգներով
- «Ժողովուրդ». Միքայել Արզումանյանի գործը քննելու է նախկին դատախազ դատավորը
- «Հրապարակ». Քաղաքական դաշտը պատրաստվում է Երևանի ընտրություններին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան