«Հրապարակ». Բոլորը պարտավոր են ամենուր լծվել քարոզարշավին և ամեն ինչ անել հաղթանակի համար
«Հրապարակ» թերթը գրում է.
«Նիկոլ Փաշինյանը կուսակցական ակտիվի հետ «Քաղպայմանագրի» գրասենյակում նախօրեին հավաք է անցկացրել։ Քննարկման թեման եղել են Երևանի ավագանու գալիք ընտրությունները, մասնակցել են նաև ՔՊ-ի քաղաքապետի թեկնածու Տիգրան Ավինյանը, ներկայում քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար Լևոն Հովհաննիսյանը, ԱԺ պատգամավորներ, քաղաքապետարանի աշխատակիցներ և շարքային այլ կուսակցականներ։ Փաշինյանը շարքերին հանձնարարել է՝ ակտիվորեն զբաղվել իրենց թեկնածուի քարոզարշավով։
Թեպետ ուղիղ չի ասել, բայց ներկաները հասկացել են, որ վիճակը լուրջ է, Երևանում ՔՊ-ն չունի բարձր ռեյտինգ, նաև այդ պատճառով է, որ Փաշինյանը զգուշացնում է՝ չի ներելու թերացողներին, կարևոր չէ՝ նրանք քաղաքապետարանում են աշխատում, ավագանու անդամ են, թե շարքային կուսակցական կամ պատգամավոր։ Բոլորը պարտավոր են ամենուր լծվել քարոզարշավին և ամեն ինչ անել հաղթանակի համար։ Խոսք է գնացել Երևանում արտահերթ ընտրությունների հավանականության մասին, Փաշինյանը հայտնել է, որ դա նպատակահարմար չէ, բացի այդ՝ սեպտեմբերը սարերի հետևում չէ»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում։