Վկայակոչելով Մեծ եղեռնի զոհերի հիշատակը՝ կհնչի Մոցարտի «Ռեքվիեմը»
Ապրիլի 23-ին՝ ժամը 23:59-ին, «Արամ Խաչատրյան» համերգասրահում կհնչի Վ. Ա. Մոցարտի «Ռեքվիեմը»՝ ի հիշատակ Հայոց ցեղասպանության սրբադասված զոհերի:
ԿԳՄՍ նախարարության հաղորդմամբ, «Ռեքվիեմը» կհնչի Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր` Էդուարդ Թոփչյան), «Հովեր» պետական կամերային երգչախմբի (խմբավարներ՝ Սոնա Հովհաննիսյան, Նարինե Ոսկանյան), Երևանի պետական կամերային երգչախմբի (գեղարվեստական ղեկավար և խմբավար` Քրիստինա Ոսկանյան) կատարմամբ: Մենակատարներն են՝ Էլիսաբեթ Մայեր, սոպրանո (Շվեդիա), Սոֆյա Թումանյան, մեցցո սոպրանո (Հայաստան), Տիգրան Մելքոնյան, տենոր (Հայաստան), Անդրե Մորշ, բաս (Գերմանիա):
Մոցարտի «Ռեքվիեմը» մարդկային հանճարի կողմից ստեղծված մեծագույն ստեղծագործություններից է, այն ոգեշունչ ձոն է՝ ուղղված Աստծուն: Պրեմիերան կայացել է 1793 թ. դեկտեմբերի 14-ին Վիեննայում:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան