Մանիպուլյացիաները հասան Ավետարան. քաղաքագետ
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը գրում է.
«Մանիպուլյացիաները հասան Ավետարան
Նախ պարզաբանենք, որ Նոր Կտակարանը նրանով են տարբերվում Ղուրանից, որ այն Աստծո խոսքը չէ։ Իսլամում համարվում է, որ Ղուրանն Ալլահն է տվել Մուհամմադին, ով ընդամենն այն փոխանցել է մարդկանց։
Քրիստոնեության մեջ նման պնդում չկա, Ավետարանը մարդիկ են գրել։
Երկրորդ, Նոր կտակարանում կան խոսքեր, որոնք Հիսուսին են վերագրվում, սակայն իշխանության մասին խոսքերը պատկանում են Պողոս առաքյալին, կամ առաքյալներին համարժեք անձին, որովհետեւ Պողոսը Հիսուսի աշակերտը չի եղել և նրա թղթերը հեղինակային են' Պողոսինն են։
Գանք Հռոմեցոց թղթին, որտեղ Պողոս առաքյալն ասում է. "
Գլուխ 13
ՀՆԱԶԱՆԴՈՒԹԻՒՆ ԻՇԽԱՆՈՒԹԻՒՆՆԵՐԻՆ
Ամէն մարդ, որ իշխանութեան տակ է, թող հպատակի նրան. քանզի չկայ իշխանութիւն, որ Աստծուց չլինի. եւ եղած իշխանութիւնները Աստծուց են կարգուած:
Հետևաբար, ով հակառակում է իշխանութեանը, Աստծու հրամանին է հակառակում. և նրանք, որ հակառակում են, իրենց դատաստանն են ընդունում.
քանի որ իշխանաւորները վախ չեն ազդում բարի գործերի համար, այլ՝ չար գործերի":
Մի կողմ թողնենք Ավետարանն ուսումնասիրողների տարածված կարծիքը, որ առաքյալների թղթերի մի մասը հետագայում է գրվել, նաև Պողոսի այդ խոսքերը հետագայում է ավելացվել հռոմեացիների կողմից, որ քրիստոնյաները լինեն հնազանդ իշխանությանը, մի կողմ թողնենք նաև այն, որ այդ խոսքերը թարգմանությունների ընթացքում այլափոխվել են, ըստ հետազոտողների, սկզբնական իմաստն այն էր, որ չկա իշխանություն, որը Աստծոց չէ, այն իմաստով, որ եթե իշխանությունն Աստծոց չէ, ապա իշխանություն չէ ու դրա համար միապետները համարվում էին օրինական, երբ երբ եկեղեցու կողմից ընդունվում էին գահակալության ժամանակ։
Կենտրոնանանք Չարին ու քրիստոնեական սկզբունքները խախտող իշխանության նկատմամբ անհնազանդության խնդրին։
Եկեղեցին և պետությունը տարանջատված են, սակայն եկեղեցին, քաղաքականությունն ու քաղաքացիական հարցերը միմյանցից տարանջատված չեն։ Ցանկացած եկեղեցու հիմքն Ավետարանն է և եկեղեցին չի կարող դեմ գնալ Ավետարանական սկզբունքներին և իր բարոյաէթիկական նորմերին, եթե իշխանությունը դրանք խախտում է։
Տարբեր կրոնական ուղղություններն յուրօրինակ կերպով են մեկնաբանում եկեղեցու հնարավոր դիրքորոշումները նման դեպքերում։
Օրինակ, Ռուս Ուղղափառ եկեղեցու պաշտոնական սոցիալական հայեցակարգից մի մեջբերում բերենք. «Երբ եկեղեցին ի վիճակի չէ ենթարկվել պետական օրենքներին եւ իշխանության հրահանգներին, եկեղեցու հոգեւորականները կարող են դիմել հետեւյալ գործողություններին. առաջացած խնդրի կապակցությամբ իշխանության հետ մտնել երկխոսության մեջ, դիմել ժողովրդին ժողովրդավարական կանոններին համապատասխան փոխելու օրենսդրությունը, կամ իշխանության խնդրո առարկա որոշումը, դիմել միջազգային հանրությանը, կամ դիմել իր հետեւորդներին խաղաղ անհնազանդության կոչով»:
Ինչպես տեսնում ենք, Ռուս եկեղեցին կարող է խաղաղ անհնազանդության դիրսևորումներ ցուցադրել։
Կաթոլիկ եկեղեցու սոցիալական հայեցակարգում նույնպես կա անդրադարձ այս խնդրին.
«Ժողովուրդն իր ինքնավարությունն իրականացնում է այն ժամանակ, երբ ազատորեն ընտրում է իր կառավարիչներին, սակայն իրեն վերապահում է վերահսկել այդ կառավարիչներին վերահսկելու իրավունքը և անգամ նրանց փոխելը, եթե իրենց պարտականությունները լավ չեն կատարում»։
Եկեղեցին նույնպես կարող է իրեն իրավունք վերապահել արտահայտվել իշխանության ու իշխանության կողմից վարվող քաղաքականության մասին և, անհրաժեշտության դեպքում, վերաբերմունք դրսևորել։
Բողոքական եկեղեցիները բազմազան են ու նրանցից յուրաանչյուրն ունի իր ուրույն սոցիալական հայեցակարգերը։ Որոշ եկեղեցիներ ունեն արմատական մոտեցում իշխանությունների հանդեպ, երբ անհրաժեշտ են գտնում անհնազանդություն դրսևորել, անգամ հակաքրիստոնյա տիրակալին կյանքից զրկելու իրավունք, կամ պարտականություն ունենալը»։
Հարակից հրապարակումներ`
- «Հպարտ մուրացկանը՝ էությամբ և բնությամբ հակապետական, մուրացկանի հպարտությամբ հավակնում է իրեն նույնացնել պետության հետ»
- Ինքը պատահականություն է հայ ժողովրդի պատմության մեջ, էն որ ասում են՝ դուրսպրծուկ, ինքը դուրսպրծուկի դասական օրինակ է․ Միքայել սրբազան
- Տեր Զարեհ Աշուրյանը՝ «սաղմոսերգու և պողոսագետ վարչապետի» հայտարարությունների մասին
- Նիկոլ Փաշինյանը Սուրբ Գիրքն ընկալում է աղանդավորական մեկնություններով. Տիգրան քահանա Բադիրյան
- Ասողիկ աբեղա Կարապետյան. Վե՛րջ տվեք մանկամտությանը, վե՛րջ տվեք խլությանն ու այս համատարած վատությանը
- Տեր Վահրամը հիշեցնում է. «Այսպես ուրեմն՝ ով կարծում է, թե կանգնած է հաստատ, թող զգույշ լինի, գուցե թե ընկնի»
- Պողոս առաքյալի այդ տողերը վկայակոչելիս պետք է լինել զգուշավոր, քանի որ այն ունի բումերանգի «էֆեկտ»․ Արարատ քահանա Պողոսյան
- Թուրքի և ադրբեջանցու նկատմամբ սեր քարոզող իշխանավորները թքում են սեփական քաղաքացիների վրա բառիս բուն ու փոխաբերական իմաստով. Տեր Վրթանես
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները