Սևան-Երևան մայրուղում մեքենան գլորվել է ձորը, երկու ուղևորուհիները մահացել են
2023թ. ապրիլի 21-ին ՀՀ ոստիկանությունից հաղորդում է ստացվել, որ Սևան-Երևան ավտոմայրուղում, «Չայնի» ոլորաններ կոչվող հատվածում, մեքենա է գլորվել ձորը, կան տուժածներ:
Քննչական կոմիտեի հաղորդմամբ, պարզվել է, որ 2023թ. ապրիլի 21-ին ժամը 10:50-ի սահմաններում, Իջևան-Սևան-Երևան ավտոմայրուղու 124 կ/մ հատվածում Ա. Զ.-ն իր կողմից վարած «Պորշ» մակնիշի ավտոմեքենայով, կորցնելով կառավարումը, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և գլորվել ձորը։ Դրա հետևանքով վարորդը և ուղևորուհիներից մեկը ստացված մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Աբովյան» ԲԿ, իսկ երկու ուղևորուհիներ ստացած մարմնական վնասվածքներից տեղում մահացել են:
Դեպքի առթիվ 21.04.2023թ. ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։
Նախաքննության ընթացքում կատարվել է դեպքի վայրի զննություն։ Երեք ուղևորները ճանաչվել են տուժող, ավտովթարից մահացած երկու անձանց վերաբերյալ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն: Հիվանդանոց տեղափոխված անձանց վիճակը գնահատվում է բավարար։
Նախաքննությունը շարունակվում է: Իրականացվում են վարութային և ապացուցողական գործողություններ կատարվածի հանգամանքները լիարժեք պարզելու ուղղությամբ։
Լրահոս
Տեսանյութեր
Մեր հետ քննարկում չի եղել, հարկերը բարձրացրել են. Ոսկու շուկայի աշխատակիցները կառավարության մոտ են