Վրաստանի հատուկ ծառայությունը ձերբակալել է ԻՊ խմբավորման առաջնորդին
Վրաստանի պետական անվտանգության ծառայությունը ձերբակալել է երկրի քաղաքացի Մալխազ Պակսաշվիլուն, որը Սիրիայում կռվել է «Իսլամական պետության» կողքին։ ՏԱՍՍ-ը գրում է, որ այդ մասին հայտնում է գերատեսչության մամուլի ծառայությունը։
Պակսաշվիլին կալանավորվել է դատարանի որոշման հիման վրա, նրան համարում են ԻՊ խմբավորման առաջնորդներից մեկը։
Հետաքննության տվյալներով՝ Պակսաշվիլին Սիրիայում է 2013 թվականից։ Ենթադրվում է, որ 2013-2015թթ. Պակսաշվիլին եղել է «ռազմական էմիրներ» Կեսար և Ցիսկարա Տոխոսաշվիլիների խմբի անդամ։ Տոխոսաշվիլի եղբայրներն արդեն ձերբակալվել են իրավապահների կողմից։
«Օտարերկրյա ահաբեկչական կազմակերպությանը կամ օտարերկրյա պետության կողմից վերահսկվող ահաբեկչական կազմակերպությանը համագործակցելը կամ ահաբեկչական գործունեությանն աջակցելը» հոդվածով ԻՊ-ի նախկին մարտիկին սպառնում է 10-ից 17 տարվա ազատազրկում։
Հարակից հրապարակումներ`
- Քաղաքական գործիչը Վրաստանի օրինակով ենթադրել է, թե ինչի կհանգեցնի ԱՊՀ-ից Մոլդովայի դուրս գալը
- Վրաստանի գետերի և լճերի 231 կետերում ջրի որակի մոնիտորինգ է իրականացվում
- Ախալքալաքում կտեղադրվի Վրաստանի 20 մետրանոց դրոշը
- Մեկ ոսկի, մեկ արծաթ, և երկու մարզիկ Վրաստանի հավաքականի կազմում
- Վրաստանի նախագահը Սուրբ Զատիկի կապակցությամբ ներում է շնորհել 10 կալանավորի
- ՆԱՏՕ-ի «բաց դռների» քաղաքականությունը Վրասատնի հանդեպ շարունակվում է