«Փաստ». Դպրոցներին արդեն հրահանգ է իջեցվել «մաքրել» դպրոցների պատերը հերոսների, ֆիդայիների, պատմական կերպարների նկարներից, հայ մեծերի մտքերից
«Փաստ» թերթը գրում է.
«Կրթական ոլորտում իշխանությունների նախաձեռնած «բարեփոխումների» գործընթացի հետ կապված նորանոր տեղեկություններ են ստացվում։ Ի մասնավորի, մեր ունեցած տեղեկություններով, նոր «ծրագիր» է կյանքի կոչվում, որն այս անգամ դպրոցների ներքին «կահավորման» հարցերին է վերաբերում։
Մասնավորաբար, վերջին շրջանում մեզ տեղեկություններ են հասնում, որ դպրոցներին արդեն հրահանգ է իջեցվել «մաքրել» դպրոցների պատերը. տվյալ դեպքում խոսքը վերաբերում է հերոսների, ֆիդայիների, պատմական կերպարների նկարներին, հայ մեծերի մտքերին, հայրենասիրական լոզունգներին, ազգային ոգին բարձրացնող աֆորիզմներին և այլ տիպի գրառումներին, այսինքն՝ այն ամենը, ինչ սովոր ենք տեսնել մեր դպրոցների պատերին։
Ըստ այդմ, բոլոր դպրոցների պատերը պետք է լինեն անթերի «մաքուր»՝ «աշակերտների մտածելակերպի ու ենթագիտակցության վրա արհեստական ներգործությունից խուսափելու նպատակով»։ Թերթի տեղեկություններով, իշխանություններն այս գործընթացը սկսել են մարզերից, առայժմ «ձեռքի հետ», որպեսզի միանգամից մեծ աղմուկ չբարձրանա»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում։
Հարակից հրապարակումներ`
- «Ժողովուրդ». «Այդ ձայնագրությունն արվել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հետ հանդիպման ժամանակ»
- «Հրապարակ». Բոլորը պարտավոր են ամենուր լծվել քարոզարշավին և ամեն ինչ անել հաղթանակի համար
- «Փաստ». Փաշինյանն ամեն կերպ փորձում է Արցախում ուժերի բալանսավորում ապահովել
- «Ժողովուրդ». Գործընթացից անցել է 5 ամիս, սակայն մինչ օրս հանձնաժողովը կոռուպցիայի բացահայտման գործում դեռևս զբաղված է թղթաբանությամբ
- «Հրապարակ». Ռուբեն Վարդանյանը վերջին շրջանում հանդիպումների շարք է սկսել քաղաքական-հասարակական ուժերի ներկայացուցիչների հետ
- «Փաստ». Ալիյանի ցուցմունքներում մեծածավալ հակասություններ կան
- «Ժողովուրդ». Բոլորը սպասում են Նիկոլ Փաշինյանի հրահանգին՝ ստորագրել, թե մերժել Աղազարյանին
- «Հրապարակ». ՔՊ-ական պատգամավորների հետ հարցուփորձից պարզ դարձավ, որ նրանք արդեն մոռացել են, որ Քաղաքացու տոն կա
- «Փաստ». Նետած բումերանգներն անպայման հետ են գալիս. ԱԺ-ում կատարվածը ամենասովորական քպիզմ էր՝ վախի ու նյարդայնության ընդգծված երանգներով
- «Ժողովուրդ». Միքայել Արզումանյանի գործը քննելու է նախկին դատախազ դատավորը
- «Հրապարակ». Քաղաքական դաշտը պատրաստվում է Երևանի ընտրություններին
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները