Ֆրանսիայի արհմիությունը սպառնում է հոսանքազրկել Կաննի կինոփառատոնը
Ֆրանսիական առաջատար արհմիութենական կենտրոնի՝ Աշխատանքի գլխավոր կոնֆեդերացիայի (CGT) էներգետիկների արհմիությունը սպառնում է ի նշան Ֆրանսիայում ընդունված կենսաթոշակային բարեփոխումների մասով բողոքի հոսանքազրկել Կաննի 76-րդ կինոփառատոնը, որը նախատեսված է մայիսի 16-27-ը և այլ խոշոր միջազգային միջոցառումներ: Լուրը հայտնում է ՏԱՍՍ-ը
«Մայիսին արա այն, ինչ ուզում ես։ Կաննի կինոփառատոնը, (Ֆորմուլա 1) Մոնակոյի Գրան պրին, Ռոլան Գարոսի մրցաշարը, Ավինյոնում (թատերական) փառատոնը կարող են տեղի ունենալ մթության մեջ»,- կազմակերպության հայտարարությունից մեջբերել է արել BFM-ը։
Հեռուստաալիքի փորձագետ Էնն Կրետին կարծում է, որ արհմիության ներկայացուցիչներն իսկապես «տեխնիկական միջոցներ ունեն փառատոնի ժամանակ էլեկտրականությունն անջատելու համար։
Այս շաբաթվա սկզբին Ֆրանսիայի արևելքում գտնվող Բաս-Հռենոս դեպարտամենտի գործարանը և Էրոյի հարավային դեպարտամենտի քոլեջը առանց էլեկտրականության էին մնացել նախագահ Էմանուել Մակրոնի այցի ժամանակ:
Հարակից հրապարակումներ`
- Փարիզում բախումներ են
- Փարիզում բարեփոխումների դեմ հանրահավաքի ժամանակ ձերբակալվածների թիվը հասել է 217-ի
- Փարիզում տեղի է ունեցել ցույց՝ ընդդեմ կենսաթոշակային բարեփոխումների
- Ի հիշատակ Միսակ Մանուշյանի` Փարիզում տեղի է ունեցել ոգեկոչման արարողություն
- Փարիզում մեկնարկել է ընդդեմ կենսաթոշակային տարիքի բարձրացման հինգերորդ ցույցը
- Մակրոնը Փարիզում Զելենսկու հետ հանդիպելու փոխարեն ցանկանում էր կնոջ հետ թատրոն գնալ
- Փարիզում կենսաթոշակային բարեփոխումների դեմ բողոքի ցույցերի ժամանակ անկարգություններ են սկսվել
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները