Երկիր մոլորակի օրն է
Այսօր ամբողջ աշխարհում նշվում է Երկիր մոլորակի օրը։
Երկրի առաջին օրը վերագրվում է որպես ժամանակակից բնապահպանական շարժման մեկնարկ, իսկ այժմ այն ճանաչվում է որպես մոլորակի ամենամեծ քաղաքացիական իրադարձություն:
1970 թ-ին Երկրի առաջին օրը գործողությունների ալիք առաջացրեց, այդ թվում ՝ ԱՄՆ-ում բնապահպանական կարևոր օրենքների ընդունումը: Մաքուր օդի, մաքուր ջրի և վտանգված տեսակների մասին օրենքները ստեղծվեցին ի պատասխան 1970 թ-ի Երկրի առաջին օրվա: Շատ երկրներ շուտով ընդունեցին նման օրենքներ:
Այս տոնը քաղաքացիական նախաձեռնության արդյունք է, որի նպատակն է մարդկանց ուշադրությունը սևեռել , շրջակա միջավայրի պահպանության և մեր մոլորակի խնդիրների վրա ինչպիսիք են՝ կլիմայի փոփոխությունը, ջրային ռեսուրսների կառավարումը, անտառաշերտերի վերականգնումը և պահպանվող տարածքների կառավարումը։
2023 թվականի ապրիլի 22-ի թեման է՝ «Ներդրումներ կատարենք մեր մոլորակում»: Այս կարգախոսը հնչել է նաև նախորդ տարի. արշավի հաջողությամբ տպավորված՝ կազմակերպիչները երկարաձգեցին այն ևս մեկ տարով և կրկին կոչ են անում ավելի ակտիվ պայքարել հիմնական ընդհանուր սպառնալիքի՝ կլիմայի գլոբալ փոփոխության դեմ։
Կլիմայական չեզոք տեխնոլոգիաների և լուծումների ներդրման համար աշխարհի կառավարությունները, կազմակերպությունները և անհատները պետք է միավորեն ուժերը: Սա մեր ընդհանուր պատասխանատվությունն է:
ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից հայտնում են, որ Հայաստանը ևս անմասն չէ բնապահպանական խնդիրներից, որոնց վրա պետք է սևեռել հանրության ուշադրությունը և որոնց լուծման ուղղությամբ պետք է համատեղել բոլոր ջանքերը։
Շրջակա միջավայրի նախարարության նախաձեռնությամբ Երկրի օրը նշանավորվելու է գարնանային ծառատունկի իրականացմամբ:
Լրահոս
Տեսանյութեր
Մեր հետ քննարկում չի եղել, հարկերը բարձրացրել են. Ոսկու շուկայի աշխատակիցները կառավարության մոտ են