ԱՄՆ պետդեպարտամենտը հայտարարություն է տարածել Լաչինի միջանցքում ադրբեջանական անցակետ տեղադելու դեպքի վերաբերյալ
«Միացյալ Նահանգները խորապես մտահոգված է, որ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքում անցակետի ստեղծումը խաթարում է խաղաղ գործընթացի նկատմամբ վստահության հաստատմանն ուղղված ջանքերը»,-այս մասին ասվում է ԱՄՆ պետդեպարտամենտի փոխխոսնակ Վեդանթ Պատելի պաշտոնական հաղորդագրության մեջ, որը հրապարակվել է այսօր երեկոյան:
«Մենք կրկին հայտարարում ենք, որ Լաչինի միջանցքում պետք է լինի մարդկանց ու առևտրի ազատ և անարգել տեղաշարժ։ Կոչ ենք անում կողմերին վերսկսել խաղաղ բանակցությունները և զերծ մնալ սահմանի երկայնքով սադրանքներից և թշնամական գործողություններից»,-Հակարի կամրջի մոտ ադրբեջանական անցակետի տեղադրման փաստը գնահատվել է Պատելի հայտարարության մեջ։
Այսօր՝ Ապրիլի 23-ին Ադրբեջանականը փակել է Հակարի գետի կամուրջը՝ արգելափակելով Հայաստանի և Արցախի միջև ցամաքային կապը:
ՀՀ ԱԳՆ-ն հայտարարություն տարածեց` նշելով, որ Ադրբեջանի զինված ուժերի կողմից իրականացված այդ քայլը 2020թ․ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության հիմնարար դրույթներից մեկի աղաղակող խախտում է՝ միտված Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումներ իրականացնելու և Լեռնային Ղարաբաղն ամբողջությամբ հայաթափելու իր քաղաքականության հետևողական իրագործմանը։
Հարակից հրապարակումներ`
- «Սա անցակետ չէ, սա կողպեք է Արցախի վրա»
- Ադրբեջանը ուժի կիրառմամբ իրականացնում է բազմիցս հնչեցրած սպառնալիքը` անցակետ է տեղադրում ՀՀ-ն Արցախին կապող կարևոր հանգույցում
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան