Դուք հասկանո՞ւմ եք, որ Փաշինյանը Ցեղասպանությունն էլ է ծախում.Արմեն Աշոտյան
«Այս գործընթացները տանում են դեպի Հայաստանի կազմաքանդում, այն, ինչը որ ասում էինք ու ասում ենք: Էն՝ «Արցախը տանք՝ հանգիստ ապերնք» հիմարագույն թեզն այսօր էլ կյանքի է կուչում Նիկոլ Փաշինյանը»,-Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին հարգանքի տուրք մատուցելու ավանդական «Ջահերով երթի» ժամանակ հայտնեց ՀՀԿ ԳՄ անդամ Արմեն Աշոտյանը:
Նա հայտարարեց, որ համակարգային ճգնաժամի մեջ ենք և Արցախն ու Հայաստանը մի պորտալաով միացած եղբայրների նման են և երբ մեկը մահանում է՝ մյուսն չունի ապրելու շանս:
«Արցախի շուրջ ստեղծված իրավիճակը, Նիկոլի կողմից Արցախը բրախելու քաղաքականությունը, Արցախը և Հայաստանի անցյալը նենգափոխելու պղծագույն արարքները, որ նա անում է, այս ամեն ինչը միտված է Հայաստանի և հայ ժողովրդի՝ որպես քաղաքական սուբյեկտի ոչնչացմանը, վերացմանը»,-հայտարարեց ՀՀԿ ներկայացուցիչը:
Աշոտյանն ասաց, որ եթե Նիկոլ Փաշինյանը կառավարության շենքում դեռ նստած է, նշանակում է ոչ մեկը իր աշխատանքը դեռ չի կատարել:
«Ո՛չ ես՝ որպես քաղաքական ուժի ներկայացուցիչ, ո՛չ ժողովուրդը՝ որպես իշխանության իրական տեր, ո՛չ ընդդիմությունը՝ որպես Հայաստանի համար այլընտրանքային հեռանկար պատկերացնող քաղաքական միասնություն, չեն կատարել իրենց աշխատանքը»,-հայտարարեց Արմեն Աշոտյանը:
Նրա խոսքով՝ Փաշինյանը ծախել է Արցախյան խաղը և որպես վաճառած անձ ասում է՝ վերջացրեք խաղը, բայց այն ավարտված չէ:
Անդրադառնալով Ապրիլի 24-ի խորհրդին ՀՀԿ ԳՄ ներկայացուցիչը նկատեց, որ նախկինում Հայոց ցեղասպանության նախօրեին պետությունների ղեկավարներն էին ուղերձներով հանդես գալիս, միջազգային մամուլում հրապարակումներ էին լինում, իսկ այսօր ընդամենը մեկ անդրադարձ է եղել:
«Դուք հասկանո՞ւմ եք, որ Փաշինյանը Ցեղասպանությունն էլ է ծախում: Երբ ասում է՝ Ղարաբաղը չեն ծանաճում՝ տանք պրծնենք, մի օր էլ ելնելու է ասի՝ Թուրքիան չի ճանաչում Հայոց ցեղասպանությունը՝ մոռանանք պրծնենք»,- հայտարարեց Արմեն Աշոտյանը:
Հարակից հրապարակումներ`
- Ապրիլի 24-ին արգելոցները և արգելոց-թանգարանները կաշխատեն
- Ապրիլի 24-ին կկազմակերպվի այցելուների անվճար տեղափոխումը Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
Լրահոս
Տեսանյութեր
Ինչու հայ ուժեղագույն մարզիկները չեն մասնակցում զինվորականների ըմբշամարտի աշխարհի 37-րդ առաջնությանը