Հասկացանք, թե հայի ուժը որտեղից է գալիս. Սիմոն Մարտիրոսյան
«Ցանկանում եմ շնորհավորել մայրիկիս ծննդյան օրը: Այս մեդալը նվիրում եմ նրան, շնորհակալ եմ, որ ինքը կա»,- ասաց Ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում բրոնզե մեդալի արժանացած Սիմոն Մարտիրոսյանը։
«Շնորհակալ եմ բոլորին մեզ երկրպագելու, այսքան մեծ էներգիա տալու համար: Մեզ ուժ էր տալիս: Հասկացանք, թե հայի ուժը որտեղից է գալիս, միանշանակ հայրենի հողից և հայերից»,- ասաց Սիմոն Մարտիրոսյանը:
ԵԱ փոխչեմպիոն Վարազդատ Լալայանի խոսքով, երկրպագուների աջակցությունը շատ օգնե իրեն։ Նա նշել է, որ հրում վարժությունում աճ է գրանցել:
«250 կգ չէի բարձրացրել միջազգային մրցաշարերում: Մի քիչ լավ չստացվեց պոկում վարժությունը, բայց ես պատրաստ էի: Ունենք այն, ինչ ունենք, մեդալ կա: Քայլ առ քայլ հասնում ենք հաղթանակի»,- ասել է նա։
Հիշեցնենք, որ Երևանում անցկացված ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում գերծանր քաշային հայ ծանրորդ Վարազդատ Լալայանը երկամարտի 462 կգ արդյունքով (212+250 կգ) դարձավ ԵԱ-ի արծաթե մեդալակիր։
Սիմոն Մարտիրոսյանի երկամարտում գրանցեց 440 կգ (195+245) և նվաճեց այս քաշային կարգի բրոնզե մեդալը:
Հարակից հրապարակումներ`
- Ծանրամարտի ԵԱ. Մրցումային 9-րդ օրը Հայաստանն ունի 3 ներկայացուցիչ
- Ծանրամարտի ԵԱ. Հռիփսիմե Խուրշուդյանը՝ բրոնզե մեդալակիր
- Ծանրամարտի ԵԱ. Սամվել Գասպարյանը՝ Եվրոպայի չեմպիոն, Պետրոս Պետրոսյանը՝ բրոնզե մեդալակիր
- Ծանրամարտի ԵԱ. Գարիկ Կարապետյանը՝ Եվրոպայի չեմպիոն
- Ծանրամարտի ԵԱ. Մրցումային 8-րդ օրը Հայաստանն ունի 5 ներկայացուցիչ
- Ծանրամարտի ԵԱ. Դավիթ Հովհաննիսյանը՝ Եվրոպայի չեմպիոն, Արա Աղանյանը՝ փոխչեմպիոն
- Ծանրամարտի ԵԱ. Տաթև Հակոբյանը՝ փոխչեմպիոն