Այսօրվա պայմաններում հայ ժողովրդին մի ընտրություն է մնում՝ պայքարել
«Ջահերով երթի խորհուրդը ցեղասպանության, պահանջատիրության հարցի առաջ մղումն է, մեր անժամանցելի իրավունքների բարձրացումն ու ցուցադրումն ողջ աշխարհին»,- Հանրապետության հրապարակում ավանդական ջահերով երթի մեկնարկին հայտարարեց ՀՅԴ-ական Սևակ Նազարյանը։
Նա նշեց, որ այսօր մենք չպետք է հաշտվենք ստեղծված կացության հետ. «Չպետք է թույլ տանք, որ Շուշին, Հադրութը, Թալիշը, Քաշաթան ու Քարվաճառը դառնան նոր Մուշ, Սասուն, Արարատ և դարձնենք մեր երգերի մի մաս, անվանակոչենք մեր երեխաներին, դարձնենք հուշ։
Մենք այսօր ասում ենք՝ Արևմտյան Հայաստանը պետք է դառնա մեր ամենօրյա պայքարի մի մասը և հայ մարդն ամեն օր իր աշխատանքով պետք է մոտեցնի մեր հայրենիքին վերատիրանալու օրը»,- ասաց Ս. Նազարյանը։
ՀՅԴ Երիտասարդական միության վարչության նախագահ Գոռ Սարգսյանն ասաց, որ 108 տարի անց է Հայոց ցեղասպանությունից, բայց այսօր հայ ժողովրդի դեմ իրականացվում է նույն ծրագիրը։
«Նույն թշնամին իր փոքր եղբոր հետ ընդամենն երեք տարի առաջ հարձակվեց մեր պատմական հայրենիքի մյուս մասում՝ Արցախում ապրող հայերի վրա, նույն թշնամին, նույն նպատակը, նույն ձեռագիրը։ Արդյունքում շուշեցին, հադրութեցին, տասնյակ հազարավոր հայեր դարձյալ զրկվեցին հայրենիքից, զրկվեցին իրենց ձեռքերով կառուցած տներում ապրելու իրավունքից։
2020 արցախյան պատերազմը մեզ մի բան ապացուցեց՝ թշնամին չի փոխվել, չեն փոխվել նրա նպատակները։ 2020 թվականի Արցախյան պատերազմն ու այսօրվա իրականությունը Հայաստանի սահմանների մոտ վերահաստատեց՝ պատերազմը միայն արցախյան չէ ու երբեք չի եղել։
Այսօր Թուրքիայի ու Ադրբեջանի կողմից վարվող քաղաքականությունն ապացույցն է, որ նրանք պատրաստ չեն հանդուրժելու անկախ և ինքնուրույն հայկական պետության գոյությունն իրենց հարևանությամբ։
Այս պայմաններում հայ ժողովրդին մի ընտրություն է մնում՝ պայքարել, պայքարել ապրելու, ստեղագործելու, սեփական հայրենիքում երջանիկ լինելու համար։ Պայքար հանուն մեր իրավունքների, պայքար հանուն նրա, որ շուշեցին ապրի Շուշիում, հադրութեցին՝ Հադրութում, ազատագարենք մեր հայրենիքը։ Եթե այսօր կանք, միայն պայքարի ու թշնամու առջև ծնկի չգալու շնորհիվ է։ Ոչ մի ապազգային իշխանություն, նվաստացած ու կապիտուլացված ռեժիմ չի կարող մեզ համոզել, որ միակ ճանապարհը հանձնվելն է։
Այո, մենք ուզում ենք խաղաղություն, բայց այդ խաղաղության գինը չի կարող լինել Հայաստանի վերացման գինը, չի կարող լինել Արցախը, մեզ այդպիսի սատանայական գործարք պետք չի։ Մենք ընտրում ենք պայքարը, մենք ունենք մեկ հայրենիք, մեկ դատ, մեկ ճանապարհ, և դա պայքարն է։
Մենք այստեղ՝ այս հրապարակից ասում ենք՝ միջազգային հանրությանը, Նիկոլ Փաշինյանին, Էրդողանին ու Ալիևին, որ մենք չենք համակերպվելու այս իրականության հետ, չենք հրաժարվելու մեր պահանջատիրությունից, խառնելու ենք բոլորիդ խաղաքարտերը, չեք հաջողելու։ Արցախցին, սյունեցին, վարդենիսցին իրենց հողի վրա ապրելու իրավունքով՝ այս տարածաշրջանի վրա հավետ ապրելու են, հայ ժողովուրդը հավետ ունենալու է պետություն»,- ասաց Գոռ Սարգսյանը։
Հարակից հրապարակումներ`
- Արցախի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտում մեկնարկել է Ջահերով երթը՝ ի հիշատակ Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի
- Չկա հայ-թուրքական գործընթաց, այսօր կա ոճրագործի և զոհի հարաբերություն. Էդուարդ Շարմազանով
- Փառավոր հաղթանակներ կերտած, պետականություն վերականգնած ազգը չի կարող հուսալքվել.Իշխան Սաղաթելյան
- Երևանում մեկնարկեց ջահերով երթը՝ այրելով Թուրքիայի ու Ադրբեջանի դրոշները
- Ադրբեջանցիները որոշակի շրջափակման մեջ են վերցրել ռուսական հենակետը. Տիգրան Աբրահամյան
- Դուք հասկանո՞ւմ եք, որ Փաշինյանը Ցեղասպանությունն էլ է ծախում.Արմեն Աշոտյան
- Ջահերով երթը կմեկնարկի 19։15-ին Հանրապետության հրապարակից
Լրահոս
Տեսանյութեր
Մեր հետ քննարկում չի եղել, հարկերը բարձրացրել են. Ոսկու շուկայի աշխատակիցները կառավարության մոտ են