
Ադրբեջանի կողմից այսօր փակված ճանապարհն ապահովում էր ՀՀ-ից Արցախ հումանիտար բեռի տեղափոխումը. Աբրահամյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է.
«Ադրբեջանը հերթական խոշոր գործողությունն է իրականացրել` փակել Հայաստանն Արցախին կապող Հակարիի կամուրջը:
Շրջափակման պայմաններում այդ ճանապարհն էր ապահովում ՀՀ-ից Արցախ հումանիտար բեռի տեղափոխումը, որն իրականացվում էր Արցախում տեղակայված ռուս խաղաղապահների և Կարմիր Խաչի ուժերով:
Այս քայլին գնալու համար Ադրբեջանն արհեստականորեն օգտագործեց իր 3 զինծառայողների` ականի վրա պայթելու հանգամանքը, որն Ադրբեջանը երեկ մատուցում էր որպես «Հայաստանի իրականացրած ահաբեկչություն»:
Միջազգային հանրության լռության և ՀՀ իշխանության հանցավոր անգործության պայմաններում Ադրբեջանը շարունակում է ճգնաժամը խորացնելու իր հանցավոր քաղաքականությունը»։
Հարակից հրապարակումներ`
- Ադրբեջանը փակել է Արցախ-Հայաստան սահմանագծին գտնվող Հակարիի կամուրջը
- Ադրբեջանի կեղծ տեղեկատվական արշավի նպատակն է՝ հող նախապատրաստել Արցախի դեմ հնարավոր սադրանքների համար. ԱԳՆ
- Արցախի արձագանքը Բաքվի մեղադրանքներին
- Չի բացառվում, որ այս միջադեպն Ադրբեջանը որպես առիթ օգտագործի և առաջնագծում նոր սրացումներ հրահրի. Աբրահամյան