Ծանրամարտի ԵԱ. Մրցումային 9-րդ օրը Հայաստանն ունի 3 ներկայացուցիչ
Երևանում ընթացող ծանրամարտի Եվրոպայի առաջնության մրցումային վերջին` 9-րդ օրը Հայաստանն ունի 3 ներկայացուցիչ:
Այսօր մեդալների համար կպայքարեն 87 + կգ կանայք և +109 կգ տղամարդիկ:
Հայաստանի կանանց հավաքականի անդամ 87+ կգ քաշային Զուլիետա Ավանեսյանը պայքարի մեջ կմտնի ժամը13:30-ին:
16:00-ին պայքարի մեջ կմտնեն գերծանր քաշային ծանրորդներ՝ 109 + քաշում Վարազադատ Լալայանը և Սիմոն Մարտիրոսյանը։
Երևանում ընթացող առաջնությունում մինչ այս Հայաստանից 55 կգ քաշային Իզաբելլա Յայլյանը դարձել է ԵԱ-ի բրոնզե մեդալակիր, 76 կգ քաշում Տաթև Հակոբյանը նվաճել է ԵԱ-ի արծաթե մեդալ: 87 կգ քաշային Հռիփսիմե Խուրշուդյանը նվաճել է բրոնզե մեդալը:
67 կգ քաշում Գոռ Սահակյանը դարձել է Եվրոպայի չեմպիոն: 81 կգ քաշային կարգում Ռաֆիկ Հարությունը նվաճել է բրոնզե մեդալ, 89 կգ քաշային կարգում Եվրոպայի փոխչեմպիոն է դարձել Անդրանիկ Կարապետյանը, 96 կգ քաշում Դավիթ Հովհաննիսյանը դարձել է ԵԱ-ի ոսկե մեդալակիր, Արա Աղանյանը` արծաթե մեդալակիր:
102 կգ քաշային կարգում ծանրամարտիկ Գարիկ Կարապետյանը 392 կգ-ով նվաճել է ոսկե մեդալ։
Սամվել Գասպարյանը 109 կգ քաշային կարգում հռչակվել է Եվրոպայի չեմպիոն, Պետրոս Պետրոսյանը դարձել է բրոնզե մեդալակիր
Հարակից հրապարակումներ`
- Ծանրամարտի ԵԱ. Հռիփսիմե Խուրշուդյանը՝ բրոնզե մեդալակիր
- Ծանրամարտի ԵԱ. Սամվել Գասպարյանը՝ Եվրոպայի չեմպիոն, Պետրոս Պետրոսյանը՝ բրոնզե մեդալակիր
- Ծանրամարտի ԵԱ. Գարիկ Կարապետյանը՝ Եվրոպայի չեմպիոն
- Ծանրամարտի ԵԱ. Մրցումային 8-րդ օրը Հայաստանն ունի 5 ներկայացուցիչ
- Ծանրամարտի ԵԱ. Դավիթ Հովհաննիսյանը՝ Եվրոպայի չեմպիոն, Արա Աղանյանը՝ փոխչեմպիոն
- Ծանրամարտի ԵԱ. Տաթև Հակոբյանը՝ փոխչեմպիոն
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան