Դավիթ Հայրապետյան. Կենսաթոշակային համակարգի մեր ակտիվները ներդրված են զենքի բիզնեսում, նարկոթրաֆիքում կամ էլ չգիտեմ ինչում
ԵՊՀ դասախոս, հոգեբան Դավիթ Հայրապետյանը, որ հետևողական կերպով անդրադառնում է կենսաթոշակային կուտակային համակարգի վայրիվերումներին, գրում է.
«Ինձ մեկ մեկ թվում է, որ ես ոչինչ չեմ հասկանում, կամ իսկապես այս համակարգը հիմա ծայրից ծայր աֆյորաների վրա է պահվում։
Վերջին եռամսյակում ՀՀ-ում դոլարի կուրս էական չի փոխվել, բորսայում էական թռիչքներ չեն արձանագրվել, ոչ մի տնտեսական հրաշքներ չեն եղել, բայց այս եռամսյակում կենսաթոշակային ֆոնդերը համարյա 100 տոկոս (մեկին մեկ) եկամտաբերություն են գրանցել։
Սրան ես կարող եմ տեսնել երկու հնարավոր տարբերակ։
1. Մեր ակտիվները ներդրված են զենքի բիզնեսում, նարկոթրաֆիքում կամ էլ չգիտեմ ինչում, որ կարող են մի եռամսյակում 100 տոկոս կորուստ տալ, իսկ մյուսում 100 տոկոս պրոֆիթ։
2. Անցած հաշվետվությանը հաջորդած հանրային արձագանքի զարգացումներից վախենալով որոշ օղակներ որոշել են մի որոշ ժամանակով չմտնել մեր գրպանը ու մի քիչ էլ "քեշբեք" կազմակերպել, որ բերաններս փակվի։
Կա՞ն այլ տրամաբանական բացատրություններ»։
Հարակից հրապարակումներ`
- Կենսաթոշակային ֆոնդերի 2022 թվականի տվյալները շատ սարսափելի էին. Դավիթ Հայրապետյան
- Անհանգստանա՞լ, թե՞ ոչ. տնտեսագետը՝ կուտակային կենսաթոշակային գումարների նվազման մասին
- Պետք չէ մարդկանց գլխի տակ փափուկ բարձ դնել. տնտեսագետը՝ կուտակային կենսաթոշակային համակարգի մասին
- Հուշումներ. Կենսաթոշակային հաշվի վերաբերյալ հարցերի դեպքում միշտ անհանգստացնել դեպոզիտարիային
- Թադևոս Ավետիսյան. Պետությունը պետք է պարզի, ուր են գնացել կենսաթոշակային գումարները, ապա կանխի խնդիրը
Լրահոս
Տեսանյութեր
Մեր հետ քննարկում չի եղել, հարկերը բարձրացրել են. Ոսկու շուկայի աշխատակիցները կառավարության մոտ են