Չկա հայ-թուրքական գործընթաց, այսօր կա ոճրագործի և զոհի հարաբերություն. Էդուարդ Շարմազանով
«Եթե այս կապիտուլյանտը, իր խունտան մնան՝ Հայաստանից մնալու է միջանցք ու կամուրջ»,-Ապրիլի 24-ին ընդառաջ Ջահերով երթի մեկնարկին հայտարարեց ՀՀԿ ԳՄ ներկայացուցիչ Էդուրադ Շարմազանովը՝ շեշտելով, որ այդ մասին ցավով է խոսում, քանի որ իր և ընկերների ողջ պայքարը Արցախի համար է եղել:
Նա ստեղծված իրավիճակի մեջ մեղադրեց ՀՀ գործող իշխանություններին:
«Այսօր Ապրիլի 23-ն է՝ Ջահերով երթը, վաղը՝ Ապրիլի 24-ը, լավ, մենք մի օր հասկանալո՞ւ ենք, թե ինչու տեղի ունեցավ Եղեռնը: Էն, որ Մուշում, Սասունում հայերի ջարդեր էին, Կոստանդնապոլսի հարուստներին, միլիոնատերերին, նույնիսկ Գրիգոր Զոհրապին թվում էր, թե թուրքերն իրենց չեն կոտորելու:
Կոտորելու են, այօրվա էրդողանական Թուրքիան և Ալիևյան Ադրբեջանը իրենց բովանդակությամբ ոչնչով չեն տարբերվում մուսաֆաթական Ադրբեջանից և քեմալական ու երիտթուքական Թուրքիայից»,-ասաց Շարմազանովը:
Ընդունելով, որ իշխանությունները լավ տեսնում են, որ այսօր Արցախում Ադրբեջանի վարած քաղաքականությունը Թուրքիայի դրդմամբ է՝ Էդուարդ Շարմազանովը հայտարարեց. «Իրենք ամեն ինչ լավ տեսնում են, բայց ունեն երկու սրբություն՝ երկու աթոռ՝ մկը, որի վրան նստում են, մյուսը՝ ունիտազը»:
ՀՀԿ ԳՄ ներկայացուցիչը հիշեցրեց, որ պատերազմի օրերին Փաշինյանն էր հայտարարում, որ Թուրքիան եկել է Կովկաս՝ հայերի ցեղասպանությունը շարունակելու և նկատելով, որ դրանից հետո ոչինչ չի փոխվել Շարմազանովը նշեց, որ ընդամենը Էրդողանը և Ալիևը Շուշիի հռչակագիր են ստորագրել:
«Դրանից հետո էլ թուրքերն ասում են՝ խելոք լսեք ադրբեջանցիներին, թե չէ ավելի վատ կլինի: Այսօր չկա հայ-թուրքական գործընթաց, այսօր կա ոճրագործի և զոհի հարաբերություն, որտեղ զոհը պատրաստ է աղ ու հացով դիմավորել իր ոճրագործին»,-հայտարարեց Էդուարդ Շարմազանովը:
Հարակից հրապարակումներ`
- Փառավոր հաղթանակներ կերտած, պետականություն վերականգնած ազգը չի կարող հուսալքվել.Իշխան Սաղաթելյան
- Երևանում մեկնարկեց ջահերով երթը՝ այրելով Թուրքիայի ու Ադրբեջանի դրոշները
- Ադրբեջանցիները որոշակի շրջափակման մեջ են վերցրել ռուսական հենակետը. Տիգրան Աբրահամյան
- Դուք հասկանո՞ւմ եք, որ Փաշինյանը Ցեղասպանությունն էլ է ծախում.Արմեն Աշոտյան
- Ջահերով երթը կմեկնարկի 19։15-ին Հանրապետության հրապարակից
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան