Փառավոր հաղթանակներ կերտած, պետականություն վերականգնած ազգը չի կարող հուսալքվել.Իշխան Սաղաթելյան
«Այսօր այստեղ ենք՝ հայության անժամանցելի իրավունքները պաշտպանելու, մեր հիշողությանը տեր կանգնելու, Ցեղասպանության զոհերի հիշատակը հարգելու, այլևս երբեք նոր ցեղասպանություն և հայրենազրկում թույլ չտալու համար»,-ապրիլի 24-ի նախօրեին Ջահերով երթի մեկնարկին հայտարարեց ՀՅԴ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը:
Նկատելով, որ 25 տարի է ինչ Դաշնակցության ուսանողական և երիտասարդական միությունները կազմակերպում են պայքարի խորհրդանիշ Ջահերով երթը՝ նա հայտարարեց, որ այսօր այն վերաիմաստավորվել և դարձել է համազգային միասնականության և պայքարի երթ:
Սաղաթելյանը հայտարարաեց, որ 2020 թվականի պատերազմը, Արցախի մեծագույն մասի հանձնումը թշնամուն, հազարավոր հայորդիների նահատակությունը և երկրի առաջ կանկգնած ներկա մարտահրավերներն արմատապես փոխել են իրավիճակը:
Նրա խոսքով՝ Հայոց ցեղասպանությունից 108 տարի անց ՀՀ իշխանությունը, կատարելով թուրք-ադրբեջանական նախապայմանները, ցանկանում է հրաժարվել համահայկական պայքարից՝ Հայոց ցեղասպանության ճանաչման պայքարի և իրավունքների պաշտապանության սահմանադրական հանձնառությունից:
«Փաշինյանը հրաժարվում է Արցախպից և հայրենիքի դարպասները բացելով թշնամու առաջ՝ խաղաղության անվան տակ ժողովրդին տանում է նոր ցեղասպալնության»,-ասաց Իշխան Սաղաթելյանը և հարցնելով, թե արդյո՞ք հնարավոր է, որ հազարամյա պատմության ընթացքում բազմաթիվ պարտություններ և հաղթանակներ տեսած ժողովուդը նման մղձավանջի մեջ հայտնեվի, հավելեց. «Արդյոք ծանր պարտությունից, Ցեղասպանության մոխիրներից հառնած, ընդամենը երեք տարի անց փառավոր հաղթանակներ կերտած, պետականություն վերականգնած ազգը կարող է այսքան հուսալքվել և ընկճվել՝ թեկուզ ամոթալի, պարտադրված, կազմակերպված ու ստորացուցիչ պարտությունից, պատասխանը միանշանակ է՝ ո՛չ»:
Շեշտելով, որ նույնիսկ ամենածանր պահերին հայ ժողովրդին հաջողվել է պահպանել երազանքը՝ Իշխան Սաղաթելյանը հիշեցրեց, որ Ցեղասպանության օրերին Արաքս գետը հատած գաղթականը պահպանել է պետության երազանքը, տունը այրված, երեխաներին կորցրած մայրը իր հետ ամեն գնով փրկել է հայկական մատյանները, երազելով, որ դրանք նորից հայ սերունդներ են կրթելու:
Հայտարարելով, որ այսօր ցանկանում են սպանել այդ երազանքը՝ ՀՅԴ ներկայացուցիչը շեշտեց, որ այն թույլ չեն տալու և կոչ արեց հայ ժողովրդին միասնական գործել և պայքարել երազանքի համար՝ առաջին հերթին դավաճաններին Հայաստանից հեռացնելով:
Հարակից հրապարակումներ`
- Ադրբեջանցիները որոշակի շրջափակման մեջ են վերցրել ռուսական հենակետը. Տիգրան Աբրահամյան
- Դուք հասկանո՞ւմ եք, որ Փաշինյանը Ցեղասպանությունն էլ է ծախում.Արմեն Աշոտյան
- «Միացիր ջահերով երթին». Ապրիլի 23, ժամը 19։15
- Ապրիլի 24-ին Երևանի մետրոպոլիտենը կաշխատի արտակարգ ռեժիմով
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան