Ծանրամարտի ԵԱ. Վարազդատ Լալայանը՝ փոխչեմպիոն, Սիմոն Մարտիրոսյանը՝ բրոնզե մեդալակիր
Երևանում ընթացող ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում գերծանր քաշային հայ ծանրորդ Վարազդատ Լալայանը երկամարտի 462 կգ արդյունքով (212+250 կգ) դարձավ ԵԱ-ի արծաթե մեդալակիր, իսկ Սիմոն Մարտիրոսյանը նվաճեց բրոնզե մեդալ՝ երկամարտի 440 կգ արդյունքով (195 + 245 կգ):
Պոկում և հրում վարժություններում հայ ծանրամարտիկներն արժանացան՝ համապատասխանաբար փոքր արծաթե և փոքր բրոնզե մեդալների։
Այս քաշային կարգում Եվրոպայի չեմպիոնի դարձավ Վրաստանի ներկայացուցիչ Լաշա Տալախաձեն երկամարտի 474 կգ արդյունքով:
Հայաստանի հավաքականը Երևանում անցկացվող Եվրոպայի առաջնությունում թիմային հաշվարկում առաջին հորիզոնականում է։
Հայաստանից 55 կգ քաշային Իզաբելլա Յայլյանը դարձել է ԵԱ-ի բրոնզե մեդալակիր, 76 կգ քաշում Տաթև Հակոբյանը նվաճել է ԵԱ-ի արծաթե մեդալ: 87 կգ քաշային Հռիփսիմե Խուրշուդյանը նվաճել է բրոնզե մեդալը:
67 կգ քաշում Գոռ Սահակյանը դարձել է Եվրոպայի չեմպիոն: 81 կգ քաշային կարգում Ռաֆիկ Հարությունը նվաճել է բրոնզե մեդալ, 89 կգ քաշային կարգում Եվրոպայի փոխչեմպիոն է դարձել Անդրանիկ Կարապետյանը, 96 կգ քաշում Դավիթ Հովհաննիսյանը դարձել է ԵԱ-ի ոսկե մեդալակիր, Արա Աղանյանը` արծաթե մեդալակիր:
102 կգ քաշային կարգում ծանրամարտիկ Գարիկ Կարապետյանը 392 կգ-ով նվաճել է ոսկե մեդալ։
Սամվել Գասպարյանը 109 կգ քաշային կարգում հռչակվել է Եվրոպայի չեմպիոն, Պետրոս Պետրոսյանը դարձել է բրոնզե մեդալակիր:
Հարակից հրապարակումներ`
- Ծանրամարտի ԵԱ. Մրցումային 9-րդ օրը Հայաստանն ունի 3 ներկայացուցիչ
- Ծանրամարտի ԵԱ. Հռիփսիմե Խուրշուդյանը՝ բրոնզե մեդալակիր
- Ծանրամարտի ԵԱ. Սամվել Գասպարյանը՝ Եվրոպայի չեմպիոն, Պետրոս Պետրոսյանը՝ բրոնզե մեդալակիր
- Ծանրամարտի ԵԱ. Գարիկ Կարապետյանը՝ Եվրոպայի չեմպիոն
- Ծանրամարտի ԵԱ. Մրցումային 8-րդ օրը Հայաստանն ունի 5 ներկայացուցիչ
- Ծանրամարտի ԵԱ. Դավիթ Հովհաննիսյանը՝ Եվրոպայի չեմպիոն, Արա Աղանյանը՝ փոխչեմպիոն
- Ծանրամարտի ԵԱ. Տաթև Հակոբյանը՝ փոխչեմպիոն
- Ծանրամարտի ԵԱ. Մրցումային 6-րդ օրը Հայաստանն ունի երեք ներկայացուցիչ
- Ծանրամարտի ԵԱ. Ռաֆիկ Հարությունյանը՝ բրոնզե մեդալակիր
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան