Վահագն Սարոյան. Ասել կուզի, թե Ցեղասպանության ճանաչումը ոչ թե նպատակ է, այլ միջոց
Անվտանգային հարցերով փորձագետ Վահագն Սարոյանը, անդրադառնալով կառավարության ծրագրին, գրում է.
«Սիրելիներս համատարած սպորտային տեսարաններից մի փոքր շեղեմ ձեզ մի կարևոր հարցով, այսինքն՝ երկու փաստով։ Իսկ մեկնաբանությունը թողնում եմ ձեզ։
Հայաստանի երրորդ հանրապետության առաջին երեք նախագահների ղեկավարման տարիներին Հայոց Ցեղասպանության միջազգային ճանաչումն ու դատապարտումը եղել են արտաքին քաղաքականության գերակա ուղղություններից մեկը։ Ասել կուզի, Ցեղասպանության միջազգային ճանաչումը եղել է նպատակ։
Այս կառավարության ծրագրում, Արտաքին քաղաքականություն բաժնում Ցեղասպանության մասին կարդում ենք հետևյալը, մեջբերում եմ՝ «Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման օրակարգը պիտի ծառայի Հայաստանի անվտանգության երաշխիքների համակարգի ամրապնդմանը, և սա լինելու է Կառավարության առաջնահերթությունների շարքում: Ցեղասպանության միջազգային ճանաչումը Կառավարությունը ծառայեցնելու է ոչ թե տարածաշրջանային լարվածության աճին, այլ ընդհակառակը՝ տարածաշրջանի լիցքաթափման նպատակին»։
Ուշադրություն դարձրեցի՞ք, որ մի պարբերության մեջ երկու անգամ օգտագործվեց «ծառայել» ու «ծառայեցնել» բառերը:
Այսինքն, ասել կուզի, թե Ցեղասպանության ճանաչումը ոչ թե նպատակ է, այլ միջոց մի դեպքում Հայաստանի անվտանգության երաշխիքներ ապահովելու, մյուս դեպքում «տարածաշրջանի լիցքաթափման նպատակին ծառայեցնելու համար»։
Իսկ հետաքրքիր է` Տարածաշրջանի թեժությունը Ցեղասպանության ճանաչումով է առաջացե՞լ, որ հիմա էլ նպատակ է դրվել այն լիցքաթափել` «ծառայեցնելով», թե՞ հերթական «արջի ծառայություն» մատուցելու քաղաքականությունն է, որի արդյունքում զոհաբերվելու է Ցեղասպանության միջազգային ճանաչման այդ կապիտալիզացված մեծ լծակը...»։
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում