Ադրբեջանի ու Թուրքիայի՝ Հայաստանը նվաճելու հաջորդ քայլերը հայտնի են ու լիարժեք կանխատեսելի. Գեղամյան
Պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյանը գրում է.
«Ադրբեջանը պաշտոնապես հայտնել է միջանցքում անցակետ դնելու մասին։
Ահա, թե ինչի համար էր օրերս ՀՀ դե-ֆակտո կապիտուլյանտ վարչապետը երեք օր շարունակ պնդում, որ «ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը»։
Գրեթե կասկած չունեմ, որ ինչպես նախորդ բոլոր դեպքերում, այս անգամ էլ ոչ միայն տեղյակ է եղել, թե ինչ են անում ադրբեջանցիները, այլև լիարժեք տվել է իր համաձայնությունը։
Ադրբեջանի ու Թուրքիայի՝ Հայաստանը նվաճելու հաջորդ քայլերը հայտնի են ու լիարժեք կանխատեսելի։ Հայաստանի դե-ֆակտո թուրքամետ իշխանությունը ոչինչ չի անելու։
Մենք կարող ենք կանգնեցնել այս կործանումը, եթե անենք պարզ մեկ քայլ՝ հեռացնենք դե ֆակտո թուրքամետներին։
Սրա համար հանրությունը պետք է ճնշում գործադրի առաջին հերթին ազգային քաղաքական ուժերին` վերջիններիս դրդելով իրական գործողությունների։
Կամ ինքը վերցնի պարտականությունն իր վրա։
Այդ ժամանակ իրավիճակի ելքերը շատ հստակ են լինելու»։
Հարակից հրապարակումներ`
- Ադրբեջանը հսկիչ անցագրային կետ է տեղակայել Լաչին-Ստեփանակերտ ճանապարհին
- Ադրբեջանի կողմից այսօր փակված ճանապարհն ապահովում էր ՀՀ-ից Արցախ հումանիտար բեռի տեղափոխումը. Աբրահամյան
- Ադրբեջանը փակել է Արցախ-Հայաստան սահմանագծին գտնվող Հակարիի կամուրջը
Լրահոս
Տեսանյութեր
Ինչու հայ ուժեղագույն մարզիկները չեն մասնակցում զինվորականների ըմբշամարտի աշխարհի 37-րդ առաջնությանը