Թշնամու կրակոցից վիրավորում ստացած զինծառայողը մահացել է հոսպիտալ տեղափոխվելու ճանապարհին
Ապրիլի 23-ին ՀՀ ՊՆ N զորամասից հաղորդում է ստացվել այն մասին, որ նույն օրը՝ ժամը 11:50-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության տակ գտնվող մարտական դիրքի ուղղությամբ հակառակորդի մարտական դիրքից արձակված հրազենային կրակոցից պարանոցի հատվածում վիրավորում է ստացել նշված զորամասի զինծառայող Արտյոմ Արսենի Պողոսյանը։
Քննչական կոմիտեից հայտնում են, որ ստացած հրազենային վիրավորումից դիրքից հոսպիտալ տեղափոխվելու ճանապարհին զինծառայողը մահացել է:
«Հաշվի առնելով, որ հաղորդմամբ ստացված տվյալները վերաբերում են Ադրբեջանի ԶՈւ զինծառայողի կողմից ռասայական, ազգային, էթնիկ ծագումով պայմանավորված ատելության, անհանդուրժողականության կամ թշնամանքի շարժառիթով ՀՀ ԶՈՒ զինծառայողին դիտավորությամբ կյանքից զրկելուն՝ դեպքի առթիվ ՀՀ ՔԿ ԶՔԳՎ հինգերորդ կայազորային քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ` ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդհոդվածի 2-րդմասի 15-րդ կետի հատկանիշներով։
Ձեռնարկվում են անհետաձգելի ապացուցողական և վարութային գործողություններ կատարվածի հանգամանքները պարզելու և Ադրբեջանի ԶՈւ գործողություններին իրավական գնահատական տալու նպատակով»,- հայտնում են ՔԿ-ից։
Հարակից հրապարակումներ`
- ՊՆ հաստատում է՝ հակառակորդի կրակոցից զինծառայող է զոհվել
- Թշնամու դիպուկահարից զինծառայող է զոհվել. «Հրապարակ»
- Զինծառայող է վիրավորվել. MediaHub
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին