Սամբոյի ԵԱ. Հայ մարզիկները մեդալների ընդհանուր հաշվարկով Եվրոպայում երկրորդն են
Սամբոյի Եվրոպայի 2023թ. առաջնությունը ապրիլի 19-23-ն անցկացվել է Իսրայելի Հայֆա քաղաքում, որին մասնակցել են ավելի քան 20 երկրի դեռահասների, պատանիների, երիտասարդների և մեծերի հավաքականները: Ռուսները, բելառուսները և ֆրանսիացիները հանդես են եկել Միջազգային ֆեդերացիայի դրոշի ներքո, համապատասխանաբար՝ FIAS 1, FIAS 2, FIAS 3 անուններով:
Հայաստանի Սամբոյի ֆեդերացիայի հաղորդմամբ, «Ռոմեմա արենայի» մրցագորգերում հաջող ելույթներ են ունեցել Հայաստանի տարբեր տարիքային հավաքականների մարզիկ-մարզուհիները և նվաճելով 19 մեդալ՝ ընդհանուր հաշվարկով գրավել են երկրորդ հորիզոնականը՝ առաջ թողնելով միայն FIAS 1 թիմին /Ռուսաստան/: Հայաստանի հավաքականը հայրենիք են բերում 4 ոսկի, 4 արծաթ, 11 բրոնզ:
Դեռահասներ /14-16 տարեկան/
1. Սամվել Դանիելյան-46 կգ-բրոնզ
2. Նարեկ Սիմոնյան-53 կգ-ՈՍԿԻ
3. Անդրե Սարդարյան-58 կգ-բրոնզ
4. Գոռ Աղասարյան-79 կգ-բրոզ
5. Դավիթ Բարսեղյան-88+ կգ-Արծաթ
Պատանիներ /16-18 տարեկան/
1. Ալիկ Մեքինյան-53 կգ-բրոնզ
2. Արմեն Աղումյան-58 կգ-ՈՍԿԻ
3. Էրիկ Գուրջանյան- 64 կգ-բրոնզ
4. Համլետ Պարսամյան- 71 կգ-Արծաթ
5. Էրիկ Սաղաթելյան-98+ կգ-բրոնզ
Աղջիկներ /18-20 տարեկան/
1. Աննա Այվազյան-50 կգ-Արծաթ
2. Նանե Հակոբյան- 65 կգ-բրոնզ
Տղամարդիկ
1. Տիգրան Կիրակոսյան-58 կգ-բրոնզ
2. Նարեկ Դալլաքյան- 64 կգ-բրոնզ
3. Բորիս Շատվերյան-79 կգ-բրոնզ
4. Արսեն Խանջյան-98 կգ-ՈՍԿԻ
Կանայք
1. Վարսիկ Գրիգորյան-54 կգ-Արծաթ
Մարտական սամբո
1. Մխիթար Մխիթարյան-58 կգ-բրոնզ
2. Արման Ավանեսյան-98 կգ-ՈՍԿԻ
Հարակից հրապարակումներ`
- Սամբոյի ԵԱ. Նարեկ Սիմոնյանը՝ Եվրոպայի չեմպիոն
- Սամբոյի Եվրոպայի առաջնությունից մեր երկու աղջիկներն էլ հայրենիք կվերադառնան մեդալներով
- Սամբոյի ԵԱ. Արսեն Խանջյանը՝ Եվրոպայի չեմպիոն
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան