Մեր քաղաքական մշակույթը պետք է վերափոխվի.Անահիտ Մանասյան
«Մեր արցախահայությունը էթնիկ զտման վտանգի առաջ է կանգնած և այն պետք է մտահոգիչ լինի ոչ միայն մեր, այլև միջազգային հանրության համար»,-Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում անդրադառնալով Լաչինի միջանցքում ադրբեջանական անցակետի տեղադրման փաստին՝ հայտարարեց ՀՀ ՄԻՊ Անահիտ Մանասյանը և նշեց, որ պետք է մեկտեղել ջանքերը որպեսզի հարցի ճշգրիտ լուծմանը հասնեն:
Նա հայտնեց, որ այցելել է Տեղ համայնք և հիացած է բնակիչների խիզախությամբ:
«Շատ լուրջ խնդիրներ կան մեր քաղաքացիների կյանքի և անվտանգության, սեփականության, կրթության, ֆիզիկական հոգեկան անվտանգության իրավունքի հարցերում»,-ասաց Մանասյանը և տեղեկացրեց, որ միջազգային բոլոր գործընկերների հետ դրանք առաջնահերթությամբ բարձրաձայնում է, ՄԻՊ գրասենյակն էլ ՀՀ պետական մարմինների համար փաստաթղթեր է նախապատրաստում համատեղ գործողությունների համար:
Կարևորելով միջազգային հանրության կողմից այդ իրավունքներին հստակ գնահատականներ տալը՝ ՄԻՊ-ը հայտնեց որ միջազգային գործընկերների հետ հանդիպումները սկսում է միանգամից խնդիրենրն արձանագրելով և դրանց լուծման հնարավոր ուղիներ փնտրելով:
Մանասյանը հայտնեց, որ սահմանամերձ բնակավայրերի մարդու իրավունքների խախտոմները արձանագրել է և ներկայացրել պետական մարմիններին՝ փորձելով որոշակի լուծումներ առաջարկել, որոնք ամփոփվել են և ներկայացվելու են պետական մարմիններին:
«ՄԻՊ աշխատակազմը պատրաստ է ոչ միայն այդ արձանագրումները հանձնել պետական մարմիններին, այլև ակտիվորեն ներգրավվել այդ խնդիրներին լուծումներ գտնելու և նաև դրանք կյանքի կոչելու գործընթացում»,-հայտարարեց ՀՀ ՄԻՊ-ը:
Մանասյանը վստահեցրեց, որ մարդկանց սեփականության իրավունքի և հոգեբանական աջակցության խնդիրներն առաջնային ուշադրության կենտրոնում են գտնվելու՝ լուծումներ առաջարկելու տեսանկյունից:
Լրագրողների հորդորով նա անդրադարձավ նաև ԱԺ-ում Մարդու իրավունքների պաշտպանության մշտական հանձնաժողովի նախագահ. «Պատիվ ունեմ» խմբակցության անդամ Թագուհի Թովմասյանին ԱԺ բեմից ուժով հեռացնելու փաստին:
«Մեր քաղաքական և կենցաղային մշակույթը պետք է վերափոխվի և ուժի կիրառման համաչափության, մարդու իրավունքների կիրառման առումով մենք ՄԻՊ-ի աշխատակազմում արդեն լուրջ ուսումնասիրություն ենք իրականացնում և շուտով մեր մանդատի շրջանակներում հանդես կգանք ոչ թե զուտ հայտարարությամբ, այլև խնդրի լուծմանն ուղղված լուրջ քայլերով»,-վստահեցրեց Անահիտ Մանասյանը:
Հարակից հրապարակումներ`
- Չեմ հոգնելու, շարունակելու եմ պայքարել. Արթուր Վանեցյան
- Ադրբեջանցիների նպատակը շատ հստակ է` հայաթափել և տիրանալ Արցախին. Գարեգին Երկրորդ
- Ադրբեջանցիները ոչ մի գյուղ էլ չեն մտել, Տեղի մատույցներում իրականացնում ենք դիրքային բարելավման աշխատանքներ. ԳՇ պետ
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները