Հորդորում ենք Թուրքիային՝ ընդունել անցյալի իրողությունները․ ԵԺԿ
«ԵՄ ամենամեծ և իշխող Եվրոպական ժողովրդական կուսակցությունն (ԵԺԿ), ով 2015-ին մեր համատեղ ջանքերով ճանաչել է Հայոց ցեղասպանությունը, այսօր թվիտերյան պաշտոնական էջում իր համերաշխությունն է հայտնել հայ ժողովրդի հետ»,- այս մասին հայտնում է ՀՀԿ փոխանախագահ Արմեն Աշոտյանը՝ ներկայացնելով ԵԺԿ հայտարարությունը։
«Այսօր մենք համերաշխությամբ կանգնած ենք հայ ժողովրդի կողքին։
Մեր պարտականությունն է արժանապատվությամբ պահպանել նրանց հիշողությունը եւ պայքարել արդարության համար։
Մենք հորդորում ենք Թուրքիային ընդունել անցյալի իրողությունները և քայլեր ձեռնարկել իրական հաշտության ուղղությամբ՝ ճանապարհ հարթելով խաղաղ ապագայի համար»։
Հարակից հրապարակումներ`
- Չավուշօղլուի արձագանքը՝ Բայդենի՝ Հայոց ցեղասպանության մասին հայտարարությանը
- Բայդենը հղել է ապրիլքսանչորսյան ուղերձը