Փաշինյանին Բաքվում լսեցին. Իլհամ Ալիևն անմիջապես նոր վերջնագիր ներկայացրեց.Զատուլին
Միջազգային «Լազարև ակումբի» խորհուրդը հայտարարություն է տարածել Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության 108-րդ տարելիցի կապակցությամբ։
Հայտարարության մեջ ասվում է.
«Այսօր՝ ապրիլի 24-ին, Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը, մենք սգում ենք անցյալ դարի ողբերգությունը։ Եթե այս վիշտը միայն հարգանքի տուրքի ծիսական ավանդույթ չէ՝ մեզ չի կարող չանհանգստացնել այն ամենը, ինչ կատարվում է հայության և Հայաստանի հետ մեր աչքի առաջ՝ հաջորդ՝ XXI դարի սկզբին։
Անցած շաբաթ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում երկրի իշխանությունները՝ ի դեմս վարչապետ Նիկոլ Փաշինյանի, բացահայտ հայտարարեցին, որ հրաժարվում են Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման իրավունքի և Արցախում դարերով ապրող հայրենակիցների ճակատագրի աջակցումից։ Փաշինյանին Բաքվում լսեցին՝ նախագահ Իլհամ Ալիևն անմիջապես նոր վերջնագիր ներկայացրեց՝ կամ Լեռնային Ղարաբաղի հայերն կընդունեն Ադրբեջանի քաղաքացիությունը, կամ պետք է հեռանան՝ լքելով այդ հողը։ Իրենց հողը: Այդպես չէ՞ր, որ երիտթուրքերը առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ լուծեցին «Հայկական հարցը» միլիոնավոր հայերի տեղահանելով։
Լեռնային Ղարաբաղի ճակատագրի նոր վտանգավոր շրջադարձի կապակցությամբ միջազգային ռուս-հայկական «Լազարևյան ակումբը» հայտարարում է իր խիստ բողոքը Արցախի ժողովրդին ազատության և ինքնորոշման իրավունքից զրկելու փորձի առիտով։
Ազգային դավաճանությունը, որ Հայաստանի ղեկավարությունը ցույց է տալիս սեփական քաղաքացիներին և համաշխարհային հանրությանը, դարձել է Փաշինյանի խառնախմբի համար նորմ: Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի շուրջ տեղի ունեցող ամեն ինչում ներկայիս իշխանությունները մեղադրում են կամ երկրի նախկին ղեկավարներին, կամ Ռուսաստանին։ Նրանք խորամանկորեն շարունակում են ավերել բանակը, զավթել դատական համակարգը, սիրաշահել պատմական թշնամիներին, իսկ Հայաստանի իսկական բարեկամներին արգելվում է մուտք գործել երկիր: բանն հասել է նրան, որ քննարկումներ են գնում, թե արդյոք Հաագայի դատարանի հրամանով Հայաստանում պետք է կալանավորվի Ռուսաստանի նախագահը և հայ զինվորականների ցուցադրական մասնակցում են Ռուսաստանի դեմ ՆԱՏՕ-ի զորավարժություններին ՝ ՀԱՊԿ զորավարժություններին մասնակցելուց հրաժարվելու ֆոնին։
Միջոցառումը դիտարժան է ու խելակորույս։ Մեծ Հոմերոսի այս խոսքերն առաջինն են, որ այս իրավիճակում գալիս են մտքիս: «Լազարևյան ակումբը», որը համախմբել է տարբեր ազգությունների և մասնագիտությունների տեր մարդկանց, ովքեր անտարբեր չեն Ռուսաստանի և Հայաստանի ժողովուրդների ճակատագրի նկատմամբ, միասնության կոչով դիմում է Հայաստանի և ամբողջ աշխարհի հայերին՝ հանուն Լեռնային Ղարաբաղում հայ ազգի փրկության և մարդու իրավունքների պաշտպանությունը: Միասին մենք կարող ենք կանգնեցնել ցեղասպանության հերթական փորձը:
«Լազարևյան ակումբը» խորհրդի անունից
Համակարգող՝ Կոնստանտին Զատուլին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան