Ադրբեջանցիները ոչ մի գյուղ էլ չեն մտել, Տեղի մատույցներում իրականացնում ենք դիրքային բարելավման աշխատանքներ. ԳՇ պետ
«Ես զինվորական մարդ եմ, հրաման եմ ստանում, կատարում եմ»,- Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Էդուարդ Ասրյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչո՞ւ Ազատ գյուղի զորանոցում հրդեհից մահացած 15 զինվորների ծնողներին ինքը կամ նխարար Սուրեն Պապիկյանը չեն հանդիպում:
Դիտարկմանը, որ նրանք ևս զինվորականներ էին, և իշխանությունն ամենաթողություն է դրսևորել, նա ասաց. «Նրանք իմ զինվորականներ են եղել, բայց դուք չեք կարող ասել՝ ամենաթողություն, դուք դատավոր չեք, որ ինձ ասում եք՝ ամենաթողություն, ու դուք չեք իմանում իմ գործունեությունն ինչից է սկսվում և ինչով է ավարտվում, օրվա որ ժամին է սկսվում, որ ժամին է ավարտվում»:
Ինչ վերաբերում է սահմանի կահավորման աշխատանքներին, նա ասաց. «Սահմանազատման, սահմանագծման աշխատանքների համար ստեղծված է համապատասխան հանձնաժողով, այդ աշխատանքներով զբաղվում է այդ հանձնաժողովը, Գլխավոր շտաբի պետն ունի ներկայացուցիչ հանձնաժողովի կազմում, ձեր պատասխանները կարող են տալ հանձնաժողովի անդամները»։
Տեղ գյուղի տարածքից ադրբեջանցիները հետ գնացե՞լ են, թե՞ նույն իրավիճակն է հարցին ի պատասխան Ասրյանն ասաց. «Ադրբեջանցիների հետ գնալու, առաջ գալու վերաբերյալ դուք ընդհանրապես գործ չունեք»:
Լրագրողների դիտարկմանը, որ ադրբեջանցի զինծառայողները մտնել են հայկական գյուղեր, նա ասաց. «Ոչ մի գյուղ էլ չեն մտել։
Մենք կանգնած ենք Տեղի մատույցներում մեր համապատասխան տարածքի վրա և իրականացնում ենք դիրքային բարելավման աշխատանքներ։ Ադրբեջանցիները տեղակայված են մեր ստորաբաժանումների բնագծերի դիրքերի դիմաց»։
Այսինքն ՀՀ ինքնաիշխան տարածքո՞ւմ չեն հարցը մնաց անպատասխան։
Հարակից հրապարակումներ`
- Տեղում զինված ընդհարման արդյունքում խախտվել են համայնքի բնակիչների հիմնարար իրավունքներ. ՄԻՊ
- Ազատ գյուղում հրդեհի հետևանքով զոհված 15 զինծառայողների ծնողները կհանդիպեն Փաշինյանի օգնականին
- «Նիկոլն այն կողմից փախավ». Ազատ գյուղում հրդեհի հետևանքով զոհված զինծառայողների ծնողները փակել են Ամիրյան փողոցը
- Դիտավորյալ սպանել են երեխաներին և վերջ. Ազատ գյուղում հրդեհի հետևանքով զոհված զինծառայողների հարազատներ
- Ազատ գյուղում հրդեհի հետևանքով զոհված 15 զինծառայողների ծնողները Երևանում փողոց են փակել
- Տեղում զոհված զինծառայողները հետմահու պարգևատրվել են
- Արման Թաթոյանը Տեղում է
- Տեղում գյուղացիները զրկվել են հողատարածքները մշակելու հնարավորությունից՝ մնալով առանց ապրուստի միջոցի․ Դանիելյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան