Արցախի անկախությունը միջազգայնորեն ճանաչելու հարցն ուղղակի տապալվել է. Լարիսա Ալավերդյան
«Շատ անգամ գրում են, որ Ադրբեջանը պաշտոնապես հայտարարել է... Ադրբեջանն անիրավական ձևով հայտարարում է, և դա ամբողջովին հակասում է միջազգային իրավունքի ցանկացած նորմի»,- Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում լրագրողների հետ զրույցում ասաց «Ընդդեմ իրավական կամայականությունների» ՀԿ նախագահ, ՀՀ ՄԻ առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանը։
Իսկ ինչ վերաբերում է Հայաստանի գործողություններին Լաչինի միջանցքը փակելու, այնտեղ անցակետ տեղադրելու հարցում, Լարիսա Ալավերդյանն ասաց. «Հայաստանը նախ և առաջ պետք է շատ բան չաներ, իր արածների մեծ մասն ամբողջովին ռազմավարական սխալ է և հետևողական լինելը մի հարցում՝ այն է Արցախի անկախությունը միջազգայնորեն ճանաչելու գործընթացը ոչ թե կտրուկ կանգենցվել է, այլ ուղղակի տապալվել է։
Այս ասռումով, ես ողջունում եմ բոլոր այն շարժումները, որոնք տարբեր ֆորմատներով հայտարարում են, որ պետք է ճանաչվի Արցախի Հանրապետության անկախությունը»։