Կիպրոսի կոմունիստական կուսակցությունը կոչ է անում Թուրքիային ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Կիպրոսի Հանրապետության կոմունիստական «Աշխատավորների առաջադիմական կուսակցությունը»՝ (AKEL) Հայոց ցեղասպանության 108-րդ տարելիցի կապակցությամբ հանդես է եկել գրավոր հայտարարությամբ, փոխանցում է Էրմենիհաբերը։
Կուսակցությունը կոչ արել ժամանակակից աշխարհի բոլոր երկրներին և հատկապես Թուրքիային ճանաչել Հայոց ցեղասպանությունը։
«Հարավգի» թերթի հրապարակված վերոհիշյալ հայտարարության մեջ մասնավորապես ասվում է. «Ցեղասպանությունը սև բիծ է պատմության էջերում»։ «AKEL»-ը իր զորակցությունն է հայտնել ողջ աշխարհի, ինչպես նաև Կիպրոսում բնակվող հայերին։
Նշենք, որ Կիպրոսը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը 1982-ին։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան