ՀՀ դե-ֆակտո իշխանությունը սկսեց հերքել նաև Հայոց ցեղասպանության փաստը. Գեղամյան
Պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյանը գրում է.
«Ինչպես և սպասելի էր, ՀՀ դե-ֆակտո իշխանությունը սկսեց հերքել նաև Հայոց ցեղասպանության փաստը։ Այսպես, ՀՀ դե-ֆակտո կառավարության պաշտոնական թվիթերում «Հայոց ցեղասպանություն» իրավական եզրույթի փոխարեն օգտագործվել է «Մեծ եղեռն» գեղարվեստական արտահայտությունը։
«Ցեղասպանություն» բառը չասելու համար ժամանակին այս հնարքին էր դիմել ԱՄՆ նախագահ Բ. Օբաման։
Հիմա Թուրքիայի ու Ադրբեջանի կամքը կատարելու համար Հայոց ցեղասպանության եղելությունը սկսում է աստիճանաբար հերքել նաև ՀՀ դե-ֆակտո իշխանությունը։ Հայաստանի թուրքացման ևս մեկ նմուշ էր երեկ Ծիծեռնակաբերդի լույսերի անջատումը «Ջահերով երթի» ժամանակ։
Եթե սրան գումարենք այն հանգամանքը, որ արդեն 2 տարուց ավելին է՝ դե-ֆակտո թուրքամետ իշխանությունը դադարեցրել է Հայոց ցեղասպանության ճանաչման համար միջազգային պայքարը, ապա կհասկանանք, որ գործ ունենք միտումնավոր վարվող քաղաքականության հետ։
Աստիճանաբար այս ամենը ավելի մեծ մասշտաբներ է ընդունելու։
հ.գ. Արցախի շրջափակումը, այսինքն նոր ցեղասպանությունը շարունակվում է»։
Հարակից հրապարակումներ`
- Որևէ հայկական իշխանություն չի կարող ավելի մոտ լինել Թուրքիայի վերնախավի հետ, որքան 1915-ին Զոհրապն էր, բայց դա չկանխեց ցեղասպանությունը
- Բացարձակ անակնկալ չէ Նիկոլի դատարկ «ուղերձը» Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ. Աշոտյան
- Շարմազանով. Ամոթ ունենայիր, Նիկոլ՝ կասեի ամոթ քեզ
Լրահոս
Տեսանյութեր
Մեր հետ քննարկում չի եղել, հարկերը բարձրացրել են. Ոսկու շուկայի աշխատակիցները կառավարության մոտ են