Ավան, Քանաքեռ-Զեյթուն, Արաբկիր և Դավթաշեն վարչական շրջաններում առկա սուր հոտի հետ կապված վտանգավոր ոչինչ չկա
Ապրիլի 24-ին, ժամը 15։28-ից Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն բազմաթիվ ահազանգեր են ստացվել, որ Երևանի Ավան, Քանաքեռ-Զեյթուն, Արաբկիր և Դավթաշեն վարչական շրջանների շենքերում առկա է գազի սուր հոտ: Նշված վարչական շրջաններ են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։
Փրկարար ծառայության հաղորդմամբ, ժամը 16:30-ին Գազի վթարային ծառայությունից տեղեկատվություն է ստացվել, որ խնդիրը կապված է գազի մատակարարման համակարգում հոտատվության մակարդակի ավել քանակի հետ. վտանգավոր ոչինչ չկա։
Քաղաքացիներին խորհուրդ է տրվում օդափոխել տարածքը:
Լրահոս
Տեսանյութեր
Մեր հետ քննարկում չի եղել, հարկերը բարձրացրել են. Ոսկու շուկայի աշխատակիցները կառավարության մոտ են