Պատճառը ես եմ, որ թույլ եմ, դու ես, որ թույլ ես. Ցեղասպանության ճանաչման հարցի մասին
Այսօր՝ ապրիլի 24-ին, հայ ժողովուրդը, բարձրանալով դեպի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, իր պարտքն է մատուցում անմեղ զոհերի հիշատակին։ Panorama.am-ի հարցմանը, թե արդյո՞ք ակնկալում են, որ երբևէ Թուրքիան կընդունի Հայոց ցեղասպանությունը, հարցվողներից շատերը տվեցին բացասական պատասխան՝ նշելով, որ հիմնական պատճառը հայի թուլությունն ու ցեղասպանության ճանաչման ուղղությամբ տարվող աշխատանքների բացակայությունն է։
«Չի էլ ընդունելու, որովհետև մենք մեղկ ենք, խեղճ ենք, անուժ ենք, որ ուժ ունենայինք, կճանաչեին։ Խաղաղություն չի լինի։ Ես սահմանամերձ գոտում եմ ապրում, էնտեղ մարդիկ չեն քնում, բաց աչքով են գիշերն անց կացնում։ Եթե ես եմ քնած, դու ես հսկում, եթե դու ես քնած, ես եմ հսկում ։ Խելքս բան չի կտրում»,- Panorama.am-ին ասաց սահմանամերձ գոտու բնակիչը։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան