Արցախում տեղի ունեցողին այս պահին Ցեղասպանություն որակավորում տալու իրավասություն չունեմ. ՀՀ-ում ԱՄՆ դեսպան
«Ինչպես երեկ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարությունը, Ադրբեջանի կողմից անցակետի տեղադրման կապակցությամբ մենք մտահոգություն ենք հայտնել, որովհետև դա խաթարում է խաղաղության գործընթացը»,- Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քուինը՝ պատասխանելով Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքում անցակետ տեղադրելու վերաբերյալ հարցին։
Նրա խոսքով, այս պահին ցանկանում են, որպեսզի կողմերի միջև լինեն բանակցություններ և խաղաղության գործընթացին պատրաստ են աջակցել:
«Ցանկացած բռնության կիրառում, ցանկացած սադրիչ գործողություն խաթարում է խաղաղության գործընթացը, և մենք փորձում ենք առաջ շարժվել, փորձում ենք ջանքեր գործադրել խաղաղության գործընթացն առաջ տանելու ուղղությամբ»,-ասաց դեսպանը:
Հարցին՝ այն, ինչ տեղի է ունենում Արցախի ժողովրդի նկատմամբ, չե՞ն կարող բնորոշել հենց ցեղասպանություն, Քրիստինա Քուինը պատասխանեց. «Այս պահին ես նման որակավորում տալու որևէ իրավասություն չունեմ»:
Պատասխանելով ԱՄՆ կողմից Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու հնարավորությանը, դեսպանն ասաց. «Այս պահին ԱՄՆ կողմից Ադրբեջանի նկատմամբ կիրառված պատժամիջոցներ չկան, իսկ թե ինչ կանենք մենք ապագայում, այդ մասին ես չեմ կարող որևէ մեկնաբանություն տալ»:
Հիշեցնենք՝ Արցախի տեղեկատվական շտաբն ապրիլի 23-ին հայտնել էր. «Ադրբեջանական կողմը, հերթական անգամ կոպտորեն խախտելով 2020թ. եռակողմ հայտարարության դրույթները և շարունակաբար ապատեղեկատվություն տալով Հայաստանից Արցախ զենքի տեղափոխության վերաբերյալ, քիչ առաջ փակել է Արցախ-Հայաստան սահմանագծին գտնվող Հակարիի կամուրջը, որը գտնվում է ՌԴ խաղաղապահ զորակազմի պատասխանատվության տիրույթում՝ «Լաչինի միջանցք»-ում»։
Այնուհետև Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայությունը հայտարարել է, որ հսկիչ անցագրային կետ է տեղակայել Լաչին-Ստեփանակերտ ճանապարհին։
Հարակից հրապարակումներ`
- Թուրքիան և Ադրբեջանը իրենց քաղաքական օրակարգից հայասպանության ծրագիրը չեն հանել. Արցախի ԱԺ նախագահ
- Հայաստանն ու Արցախը գտնվում են ճակատագրական խաչմերուկի առջև. Արամ Ա
- Վանեցյան. Կասկած չկա՝ Հայաստանի, Արցախի ու Սփյուռքի միասնության պարագայում թշնամին չի կարողանալու կոտրել մեր ազգային ոգին
- Ֆրանսիան դատապարտում է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքում անցակետի տեղադրումը
- Արցախի ժողովուրդն իրավունք ունի ակնկալելու, պահանջելու դերակատարներից՝ ձեռնարկելու գործնական քայլեր և սպասում է դրանց. Ներսիսյան
- ԱՄՆ պետդեպարտամենտը հայտարարություն է տարածել Լաչինի միջանցքում ադրբեջանական անցակետ տեղադելու դեպքի վերաբերյալ
- Ադրբեջանցիները որոշակի շրջափակման մեջ են վերցրել ռուսական հենակետը. Տիգրան Աբրահամյան
- Արցախի ԱԽ-ն դիմում է Եռակողմ հայտարարության կողմերին և հատկապես ՌԴ-ին
- Հայաստանի և Արցախի միջև հաղորդակցությունն ամբողջովին կտրված է. Ոսկանյան
- «Սա անցակետ չէ, սա կողպեք է Արցախի վրա»
- Ադրբեջանը ուժի կիրառմամբ իրականացնում է բազմիցս հնչեցրած սպառնալիքը` անցակետ է տեղադրում ՀՀ-ն Արցախին կապող կարևոր հանգույցում
- Ադրբեջանի ու Թուրքիայի՝ Հայաստանը նվաճելու հաջորդ քայլերը հայտնի են ու լիարժեք կանխատեսելի. Գեղամյան
- Ադրբեջանը հսկիչ անցագրային կետ է տեղակայել Լաչին-Ստեփանակերտ ճանապարհին
- Ադրբեջանի կողմից փակված ճանապարհը կապվում էր Հին Շեն, Մեծ Շեն, Եղցահող և Լիսագոր գյուղերին
- Ադրբեջանի կողմից այսօր փակված ճանապարհն ապահովում էր ՀՀ-ից Արցախ հումանիտար բեռի տեղափոխումը. Աբրահամյան
- Ադրբեջանը փակել է Արցախ-Հայաստան սահմանագծին գտնվող Հակարիի կամուրջը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան