Արսեն Բաբայան. Մինչև հիմա Նիկոլ Փասշինյանին ձերբակալելու միջնորդությունը կախված է ԱԺ-ում որպես անավարտ գործ
ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ, փաստաբան Արսեն Բաբայանը գրում է.
«Ուղիղ 5 տարի առաջ Նիկոլ Փաշինյանը գտնվում էր ձերբակալվածներին պահելու վայրում (ՁՊՎ):
Նախկին իշխանությունը երկու գործողություն կատարեց, որոնցից մեկն ակնհայտ ապօրինի էր. 1) ձերբակալեց Նիկոլ Փաշինյանին, 2) ազատ արձակեց Նիկոլ Փաշինյանին:
Հիմա դժվար է իրավական լույսի ներքո գնահատել, թե այս երկու գործողություններից որն էր անօրինական, քանի որ Նիկոլը այդպես էլ չբողոքարկեց իր ձերբակալությունը, իսկ այդ ժամանակվա գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը, թեև միջնորդությունը բերեց ԱԺ (անձամբ եմ ստացել), սակայն չներկայացավ այդ միջնորդությունը ներկայացնելու: Նույնիսկ մինչև հիմա այդ միջնորդությունը կախված է ԱԺ-ում որպես անավարտ գործ:
Հավանաբար արդեն էական չէ, թե, որ գործողությունն էր անօրինական, փաստն այն է, որ կա Նիկոլ, բայց չկա Արցախի Հանրապետություն, իսկ Հայաստանի Հանրապետությունը մաս-մաս հանձնվում է»։
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան