Իրանը պլանավորել է նավթաքիմիական արդյունաբերության արտադրության ծավալը հասցնել 95 մլն տոննայի
Իրանի նավթաքիմիական արդյունաբերության ազգային ընկերության գործադիր տնօրենը հայտնել է նավթաքիմիական արդյունաբերության արտադրության ծավալը 95 միլիոն տոննայի հասցնելու մասին, գրում է ParsToday-ը։
Իրանի նավթաքիմիական արդյունաբերության ազգային ընկերության գործադիր տնօրեն Մորթեզա Շահմիրզային նշելով ,որ Իրանի նավթաքիմիական արտադրանքի արտադրական ծավալը ներկայումս գնահատվում է 92 մլն տոննա, ասել է. «Մինչև տարեվերջ(1402 թ.) այս ծավալը կհասնի ավելի քան 95 մլն տոննայի»։
ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն՝ Շահմիրզային այսօր Իրանի նավթաքիմիական արդյունաբերության 14-րդ միջազգային համաժողովի առիթով կայացած մամուլի ասուլիսում, նշելով, որ շահագործման կհանձնվի 10 նավթաքիմիական նախագիծ, հավելել է.-«70 նավթաքիմիական արտադրական համալիրներ 550 տեսակի պոլիմերային և քիմիական արտադրանքի արտադրության պատասխանատվություն են ստանձնել»:
Անդրադառնալով առաջիկա շաբաթ կայանալիք Իրանի նավթաքիմիական արդյունաբերության 14-րդ միջազգային համաժողովի անցկացմանը,Իրանի նավթաքիմիական արդյունաբերության ազգային ընկերության գործադիր տնօրենն ասել է,-«Այս համաժողովին ներկա կլինեն փորձագետներ ավելի քան 15 երկրներից»։
Շահմիրզային ընդգծել է. -«Հաշվի առնելով,որ Իրանը նավթի և գազի պաշարներ ունենալու առումով առաջին տեղն է զբաղեցնում աշխարհում, հուսով ենք,որ կկարողանանք առաջին տեղը զբաղեցնել նաև նավթաքիմիական արդյունաբերության ոլորտում»։