Հիշատակի և պահանջի ուղերձը պետք է ուղղված լինի մեզ․ Լևոն Արոնյան
Գրոսմայստեր Լևոն Արոնյանը գրում է․
«Այսօր մենք՝ հայերս, հարգում ենք 1915-1918 թվականներին Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը։ Անձամբ ինձ համար սա մտորումների օր է, երբ մտածում եմ, թե ինչի եմ հասել՝ որպես մեր ազգի ներկայացուցիչ։ Ես կարծում եմ, որ հիշատակի և պահանջի ուղերձը պետք է ուղղված լինի մեզ:
Ես հիշում եմ իմ նախահայրերին, իմ մշակույթը, իմ հավատքը և հայ լինելու իմաստը։ Ես ինձանից պահանջում եմ լինել մաքուր, ուժեղ, իմաստուն և խոնարհ: Ես հիշում եմ, որ ես ներկայացնում եմ իմ ազգը և պահանջում եմ, որ ամեն ինչում փորձեմ լավագույնը լինել:
Իմաստուն ասացվածք կա՝ «Կյանքը, որն ավարտվում է մահով, չարժե ապրել»։ Թող որ մենք բոլորս ապրենք և փորձենք մեզ հիշել այն բարիքներով, որ արել ենք մեր ազգի և աշխարհի համար»։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան