Կիպրոսը նախատեսում է հյուրանոցներից վտարել 3000 ուկրաինացի փախստականների
Կիպրոսի իշխանությունները մտադիր են մինչև մոտեցող տուրիստական սեզոնի սկիզբը հյուրանոցներից վտարել ուկրաինացի 3000 փախստականների։ ՏԱՍՍ-ը հայտնում է, որ այդ մասին կիրակի հայտնել է տեղական Alpha հեռուստաալիքը։
Նրա խոսքով՝ իրավասու մարմինները ծանուցումներ են ուղարկել ԵՄ-ում փախստականների ժամանակավոր պաշտպանության կարգավիճակ ունեցող ուկրաինացի քաղաքացիներին, ովքեր ներկայումս տեղավորված են Կիպրոսի 21 հյուրանոցներում, որ նրանք պետք է այլ վայրում կացարան գտնեն մինչև 2023 թվականի մայիսի 31-ը։ Հեռուստաալիքն ուշադրություն է հրավիրում այն փաստի վրա, որ դա համահունչ է ավելի վաղ ընդունված որոշումներին, որոնց համաձայն՝ այն ուկրաինացի փախստականները, ովքեր կղզի կժամանեն 2023 թվականի մարտի 1-ից, կարող են հյուրանոցներում մնալ մինչև վեց ամիս։
Հյուրանոցներից դուրս գալուց հետո նրանք իրավունք ունեն դիմել Կիպրոսի սոցիալական ապահովության ծառայություն՝ վարձավճարի սուբսիդավորման համար։ Սուբսիդիաների չափը չի նշվում։
Alpha-ի փոխանցմամբ՝ իշխանություններն արդեն սկսել են աշխատանք գտնել աշխատունակ ուկրաինացիների համար, ովքեր հրավիրվում են աշխատանքի տեղավորման ծառայություններ դիմելու։
Հարակից հրապարակումներ`
- Ուկրաինայում էլեկտրաէներգիայի սակագինը կարող է կրկնապատկվել
- Ուկրաինան Թուրքիայից պահանջել է կալանել Ղրիմում հացահատիկով բեռնված նավը
- Կիպրոսի խորհրդարանն ընդունել է Ադրբեջանին դատապարտող բանաձև
- Կիպրոսի հետ հանդիպման մեկնարկային կազմը հայտնի է
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին