ՀՀ-ում Նիդերլանդների դեսպանը ուղերձ է հղել՝ մեջբերելով Հովհաննես Թումանյանի տողերով
Հայաստանում Նիդերլանդների Թագավորության դեսպան Նիկո Սխերմերսը Հայոց Ցեղասպանության 108-րդ տարելիցի կապակցությամբ ուղերձ է հղել հայերեն, որն ավարտում է Հովհաննես Թումանյանի տողերով։
«Այսօր՝ ապրիլի 24-ին, ամբողջ աշխարհի հայերը ոգեկոչում են Հայոց մեծ Եղեռնի անմեղ զոհերի հիշատակը: Նիդերլանդների Թագավորության ժողովուրդը հարգանքի տուրք է մատուցում նահատակների հիշատակին և իր զորակցությունն է հայտնում հայ ժողովրդին»,- հրապարակված տեսաուղերձում ասել է դեսպանը։
Ն.Սխերմերսն իր ուղերձլ ավարտեց Ամենայն Հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի «Հայրենիքիս հետ» բանաստեղծությունից մի հատվածով.
«Բայց հին ու նոր քո վերքերով կանգնած ես դու կենդանի,
Կանգնած խոհո՜ւն, խորհըրդավոր ճամփին նորի ու հընի.
Հառաչանքով սըրտի խորքից խոսք ես խոսում Աստծու հետ
Ու խորհում ես խորին խորհուրդ տանջանքներում չարաղետ,
Խորհում ես դու էն մեծ խոսքը, որ պիտ ասես աշխարհքին
Ու պիտ դառնաս էն երկիրը, ուր ձըգտում է մեր հոգին―
Հույսի՜ հայրենիք,
Լույսի՜ հայրենիք»։
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները