«Մարսելը» ցանկանում է գնել ՀՀ ֆուտբոլի ազգային հավաքականի խաղացող Սպերցյանին
Կրասնոդարի և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը կարող է կարիերան շարունակել Ֆրանսիայի առաջնության թոփ-ակումբներից մեկում: Այդ մասին հայտնում է Sport24-ը։
Լրատվամիջոցների տեղեկություններով՝ հայ ֆուտբոլիստի տրանսֆերով հետաքրքրված է «Մարսելը»: Հաղորդվում է, որ Սպերցյանով հետաքրքրված է գլխավոր մարզիչ Իգոր Թյուդորը։ Ֆուտբոլիստով հետաքրքրված են ևս երկու եվրոպական ակումբներ:
«Հայտնի է նաև, որ ֆուտբոլիստին ակտիվորեն դիտարկում են Իտալիայում: «Միլանը» և «Ֆիորենտինան» նույնպես դիտարկում են Սպերցյանին և կարող են գնել նրան, եթե ոչ այս ամառային, ապա հաջորդ ձմեռային տրանսֆերային պատուհանում»,-ասել է աղբյուրը:
Ֆուտբոլիստի պայմանագիրը «Կրասնոդարի» հետ հաշվարկված է մինչև 2026 թվականը։ Ընթացիկ մրցաշրջանում 32 հանդիպումներից 13-ում նա գրավել է մրցակցի դարպասը, ինչպես նաև տասն անգամ գոլային փոխանցում է կատարել։
Հարակից հրապարակումներ`
- Հայտնի ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն գրե՞լ է Էդուարդ Սպերցյանին
- «Միլան»-ը Սպերցյանի տրանսֆերի համար առաջարկում է 8 միլիոն եվրո
- Սպերցյանը ճանաչվել է «Կրասնոդար» - ԲԿՄԱ հանդիպման լավագույն խաղացող
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան