Իրավիճակն իսկապես հեշտ չէ. Պեսկովը՝ Լաչինի միջանցքում անցակետ տեղադրելու մասին
Ռուսաստանը շարունակում է միջնորդ լինել Ադրբեջանի և Հայաստանի միջև, սակայն իրավիճակը հեշտ չէ. Բաքուն և Երևանը պետք է հասկանան, որ եռակողմ համաձայնագրերի բոլոր դրույթներին այլընտրանք չկա։ «Ռիա Նովոստի»-ի փոխանցմամբ, ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Ռուսաստանը շարունակում է իր միջնորդական ջանքերը՝ հիմնականում եռակողմ փաստաթղթերի բոլոր դրույթների կատարման ուղղությամբ, որոնք ստորագրվել են երկու տարի առաջ։
Ռուսաստանը կշարունակի աշխատել այս ուղղությամբ Երևանի և Բաքվի հետ։ Շփումները շարունակում ենք։ Իրավիճակն իսկապես հեշտ չէ, լրացուցիչ ջանքեր է պահանջում, և ամենակարևորը՝ պահանջում է, որ հիշյալ երկրները հասկանան՝ նշված պայմանավորվածությունների իրագործումն այլընտրանք չունի»,- նշել է Պեսկով։
Նա նաև ընդգծել է, որ միջնորդական աշխատանքները շարունակվելու են։
Հիշեցնենք, որ Ադրբեջանն ապրիլի 23-ին փակել է Հակարի գետի կամուրջը, ինչը նշանակում է, որ կտրվում է Հայաստանի (Կոռնիձորից) և Արցախի միջև ցամաքային կապը նաև Լիսագոր, Մեծ Շեն, Հին Շեն և Եղծահող գյուղերի հատվածում։ Ավելի ուշ Ադրբեջանը հայտարարություն է տարածել, որ այդ հատվածում հսկիչ անցագրային-կետ է տեղադրել։
Հարակից հրապարակումներ`
- Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքում անցակետի տեղադրման մեղավորությունը պետք է նախևառաջ փնտրել Երևանի իշխանության մեջ. Թևանյան
- Մոսկվան անընդունելի է համարում ցանկացած միակողմանի քայլ, որը խախտում է եռակողմ հայտարարության հիմնական դրույթները
- Ֆրանսիան դատապարտում է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքում անցակետի տեղադրումը
- Մելիք-Շահնազարյան. Լաչինի միջանցքի սկզբնամասում հսկիչ-անցագրային կետ տեղադրելը Ալիևի ճակատագրական սխալն էր
- ԱՄՆ պետդեպարտամենտը հայտարարություն է տարածել Լաչինի միջանցքում ադրբեջանական անցակետ տեղադելու դեպքի վերաբերյալ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան