Որևէ հայկական իշխանություն չի կարող ավելի մոտ լինել Թուրքիայի վերնախավի հետ, որքան 1915-ին Զոհրապն էր, բայց դա չկանխեց ցեղասպանությունը
«2018 թվականից հետո այն կազմաքանդվող պրոցեսները, որոնք կան մեր պետականության և տարբեր ինստիտուտների հանդեպ, բնականաբար առնչվեց Հայոց ցեղասպանության և միջազգային ճանաչմանը, և ներքին ընկալումներին»,- Tert.am-ին տված հարցազրույցում ասել է ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի դեկան Ռուբեն Մելքոնյանը։
Նա ընդգծել է, որ Ցեղասպանության 108-րդ տարելիցին մոտեցել ենք մի պետություն, որը զիջել է իր դիրքերը ցեղասպանության միջազգային ճանաչման հարցում, այդ խնդիրը դուրս է եկել ռեալպոլիտիկից և չի կատարում այն գործառույթը, որ կատարում էր մինչ այդ։
«Մենք տեսնում ենք, որ հիմա էլ 21-րդ դարում՝ նույն 2020 թվականի պատերազմի ժամանակ, դրանից հետո, բառիս բուն իմաստով ցեղասպանական մտածելակերպը, գործալակերպը դուրս չի եկել թշնամական պետությունների առօրյա օրակարգից։ 2020 թվականի պատերազմի ժամանակ տեսել ենք ցեղասպանական բնույթի մահապատիժներ և այլն, 2022 թվականի սեպտեմբերյան ագրեսիայի ժամանակ տեսել ենք գնդակահարություններ, դիակների անդամահատումներ, դրանք ի՞նչ են, եթե ոչ ցեղասպանություն։ Եթե համեմատում ենք 1915 թվականի նմանատիպ դրվագներն ու 2022-ի, այդտեղ որևէ տարբերություն, ըստ էության, չկա, այսինքն այդ պետությունները շարունակում են մնալ ցեղասպան»,- ասել է թուրքագետը։
Նրա խոսքով, այդ պետությունների նպատակը շարունակում է մնալ նույնը, փոխվել է միայն Հայաստանի այս պահի իշխանությունների քարոզչությունը, որը փորձում են տարածել հասարակական լայն շերտերում։
«Բայց դա չի կանխելու ցեղասպանությունը։ Որևէ հայկական իշխանություն չի կարող ավելի լավ դիրքավորվել և ավելի լավ հարաբերություններ ունենալ թշնամի պետության վերնախավի հետ, որքան ունեցել են 1915 թվականին առանձին հայ գործիչներ, քաղաքական գործիչներ, Գրիգոր Զոհրապը, մյուսները ժամանակի թուրքական իշխանության հետ։ Բայց դա ամենևին չի կանխել ցեղասպանությունը»,- ասել է Ռուբեն Մելքոնյանը։
Նա նշեց, որ սխալ է այս մոտեցումը. «Սա ոչ թե արկածախնդրություն է, այլ մեր պետականությունն ու ժողովրդին դեպի բացահայտ սպառնալիք տանող մոլորություն է»։
Հարցազրույցն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում