Կրեմլը հաստատել է, որ Ռուսաստանում նախագահական ընտրությունները տեղի կունենան 2024 թվականին
Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը ճեպազրույցի ժամանակ լրագրողներին ասել է, որ 2024 թվականին ՌԴ նախագահական ընտրությունները տեղի կունենան՝ չնայած միջամտելու Արևմուտքի փորձերին։ Նրա խոսքերին անդրադարձել է «Գազետա ռու»-ն:
Պեսկովն ընդգծել է, որ ցանկացած ընտրություն չափազանց կարևոր է, հատկապես՝ Ռուսաստանի Դաշնության ղեկավարի ընտրությունը։
«Խոսելով Դաշնային ժողովում իր տարեկան ուղերձի ժամանակ՝ նախագահը խոսեց առաջիկա ընտրությունների մասին՝ մունիցիպալ և նախագահական։ Ընտրություններ կանցկացվեն»,-ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը։
Հարակից հրապարակումներ`
- ՌԴ ներկայացուցիչները միջոցներ են ձեռնարկել Տեղ գյուղի մոտ իրավիճակի դեէսկալացիայի համար. Զախարովա
- Մոգերինի. ԵՄ-ն չի ճանաչում և չի ճանաչի Ղրիմի թերակղզում ՌԴ ընտրությունների անցկացումը
- «ԱՄՆ համաձայն է ՌԴ ընտրությունների մասին` ԵԽԽՎ և ԵԱՀԿ դիտորդական խմբերի նախնական զեկույցների հետ»
- Հովհաննես Սահակյանը ՌԴ ընտրությունների և Հայաստանի մասին
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները